Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

10 փետ 2017 17:15

Աղջիկների չամուսնանալու պատճառներից են՝ չմահավանությունը, վախը առաջին գիշերվանից, շրջապատում բաժանությունների մեծ թիվը

Աղջիկների չամուսնանալու պատճառներից  են՝ չմահավանությունը, վախը առաջին գիշերվանից, շրջապատում բաժանությունների մեծ թիվըԻնչպե՞ս բացահայտել երջանկության  գաղտնիքը, ինչպե՞ս հաջողակ ամուսնանալ, ի՞նչն է միավորում և ի՞նչն է բաժանում ընտանիքներին, թեմայի շուրջ, Հայացք մամուլի ակումբում կարծիքներ հայտնեցին Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը:

«Մեզ մոտ հաճախելու ռիսկայնություն չկա, քանի որ, մենք, աշխատում ենք շատ կոնֆիդենցիալ, որևէ ինֆորմացիա դուրս չի կարող գալ: Մեր գործակալություն դիմում են ոչ միայն Հայաստանից, այլ ունենք դիմողներ նաև այլ երկրներից,  հիմնականում Սփյուռքի հայերն են՝ գերակշռում են տղամարդիկ, նրանց շատ են հետաքրքրում հայաստանաբնակ հայուհիները: Եղել են նաև դրսի ամուսնական գործակալությունների առաջարկներ, աշխատել մեզ հետ՝  նշում են, որ ձեր կանայք շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում Եվրոպացի տղամարդկանց մոտ: Մերժել ենք, քանի որ մենք ավելի հակված ենք հայ ընտանիքների ստեղծմանը: Նախկինում ավելի շատ էին Հայաստանից դուրս գնալ ձգտողները, այժմ փոխվել է, նրանց թիվը պակասել է՝ ինչը ողջունելի է»-ասաց «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:
 
Իրինա Ծատուրյան էլ նկատեց, որ վերջերս շատ ենք ականատես լինում  քաղաքաբնակ աղջիկների գյուղ հարս գնալուն և հակառակը գյուղաբնակներին քաղաք բերելու երևույթին. «Այստեղ մենք գործ ենք ունենում միջմշակութային կոնֆլիկտների հետ»: 
Աղջիկների չամուսնանալու պատճառներից հոգեբանը առանձնացրեց. «Կան աղջիկներ, որոնք սովորել են, որ ամեն ինչ պետք է մաման անի և դա լուրջ խնդիր է ամուսնությունից հրաժարվելու համար: Կան աղջիկներ, որ  շատ չմահավան են, կան նաև աղջիկներ, որոնք վախենում են առաջին գիշերվանից, որովհետև ընկերուհին կամ հարևանուհին սխալ ձևով են ներկայացրել երևույթը՝ իհարկե այս հարցով պետք է սեքսապաթոլոգները զբաղվեն: Շատերն էլ, իրենց շրջապատում  տեսնելով այսքան շատ բաժանությունները, մտածում են էլ ինչի ամուսնանալ»: 

Իրինա Ծատուրյանը ամուսնական զույգերի միջև ծագած վեճերը, որոնք տանում են դեպի բաժանման, մի քանի խմբերի է բաժանում. «1-7 տարի համատեղ ամուսնական կյանք վարողների, որոնց բաժանման պատճառ որպես կանոն ներընտանեկան տարբեր անհամաձայնություններ են, միջամտությունները, որոնք վերածվում են վեճերի,  7-15 տարի համատեղ ապրողներ, որտեղ բաժանման պատճառը արդեն դավաճանությունն է: Ինչո՞ւ: Քանի որ նախկին տարիների խնդիրները չեն լուծվել և կողմերից մեկի մոտ այլ հետաքրքրություններ են սկսվել»,-ասաց հոգեբանը:

Կարինե Կույումջյանն էլ նշեց, որ վերջին ամփոփված վիճակագրությամբ 2016թ-ին գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 16 հազար 294՝ նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 7,4%-ով: 2015թ-ի համեմատ ամուսնալուծության դեպքերը ևս նվազել են. «Ամուսնալուծություների քանակով ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում: ԱՊՀ երկրների շրջանում ամենացածր ամուսնությունների ցուցանիշը Հայաստանում է գրանցվել, ամուսնալուծությունները մեր երկրում նույնպես ամենացածրն են: Վերջին տարիներին ամուսնության միջին տարիքը ավելացել է 4 տարով, հիմա տղամարդկանց ամուսնության միջին տարիքը  29, 4 է դարձել: Ըստ վիճակագրության, մեծ է 15 տարի համատեղ ապրելուց հետո ամուսնալուծվողների թիվը»,-նկատեց Կարինե Կույումջյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր