Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

01 մայիս 2017 23:50

Մարդ ինքն է իր մարմնի ղեկավարը, իրեն շատ հիվանդություններ շնորհողն ու դրանցից բուժողը

Մարդ ինքն է իր մարմնի ղեկավարը, իրեն շատ հիվանդություններ շնորհողն ու դրանցից բուժողըՊլատոն. «Հիվանդության բուժման ընթացքի ամենամեծ սխալը հոգին և մարմինն առանձին բուժելն է, մինչդեռ դրանք անբաժան են»

Ծանր հիվանդությունները, առողջական խնդիրները, որոնք մարմնական ցավի աղբյուր են հանդիսանում, խորապես ազդում են նաև մարդու հոգեբանական ընկալումների, բնավորության գծերի, դրսևորումների վրա: Տարիների ընթացքում բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու մարմնական ցավը բժշկելու տարբերակները կախված են հոգեբանական շատ հատկանիշներից՝մարդու, իրեն տանջող ցավը բուժելու անհրաժեշտության գիտակցումից:

 

Յուրաքանչյուր օրգան սերտորեն կապ ունի համապատասխան հույզի հետ: Մարմին-հոգի փոխհարաբերությունն ուսումնասիրող Հոգեսոմատիկա գիտությունը ապրել է պատմական զարգացման ընթացք: Բառն արդեն իր մեջ հոգի և մարմին արմատները և իր գիտական ուսումնասիրությունը ընդգրկում է հոգեբանության, հոգեբուժության, բժշկության շրջանակները և դրանց ազդեցության մակարդակը անձի մարմնական և հոգեկան ցավի, զգացումի վրա: Այս գիտության պնդումներից մեկը շոշափում է հուզական ռեակցիայի արդյունքում առաջացած սթրեսի և լարվածության առկայությունը: 

 

Հոգեսոմատիկ ամենատարածված հիվանդություններից են ասթման, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, հիպոտոնիան (հյուսվածքի, օրգանի տոնուսի նվազում), անքնությունը, շաքարային դիաբետը, գլխացավը, հևոցը, ցանը: Այստեղից կարելի է բխեցնել ևս մեկ պնդում. եթե մարդն ունի բացասական բնավորության արտահայտիչ գծեր՝հենց սրանք են ունակ նպաստելու հոգեսոմատիկ հիվանդությունների զարգացմանը: Սակայն հակառակ գործընթացը ևս չի բացառվում, այսինքն հոգեսոմատիկ շատ հիվանդություններ կարող են զարգացնել անձի բնավորության բացասական ու վատ գծերը: Եթե դիտարկենք ամերիկացի բժիշկների հետազոտությունը՝ ծիծաղի, մարդու հոգեկան ապրումների վրա ունեցած ներգործության վերաբերյալ, ապակկարդանք այն ապշեցուցիչ փաստը, որ այս հրաշք երևույթն ակտիվացնում է իրականության դրական ընկալման կենտրոնները ուղեղում, այս կերպ նաև արգելափակում այդ կենտրոնների կողմից սթրեսի հորմոնների արտադրությունը:

 

Ծիծաղն ուսումնասիրող գիտությունը ստեղծել է հենց այս երևույթով մահին հաղթող լրագրող Նորման Կազինսը, ով տառապում էր ոսկորների հազվագյուտ հիվանդությունից և բժշկական բոլոր միջամտություններն ապարդյուն են դառնում: Նա իր կյանքի վերջին տարիներին փակվում է սենյակում, անեկդոտներ կարդում, երգիծական ֆիլմեր դիտում, բարձրաձայն ծիծաղում: Արդյունքում լրագրողը բուժվում է: Նրա օրինակին հետևելով ԱՄՆ-ում բացվում են վեց հարյուրից ավելի ծիծաղաթերապիայի տներ: Հատկանշական է, որ բուժումը հնարավոր եղավ ոչ միայն ծիծաղի, այլ այս մեթոդի նկատմամբ ունեցած մեծ հավատի շնորհիվ: Նույն մոտեցումն է պահպանվում նաև Զիգմունդ Ֆոյերբենդի «Ծիծաղը բուժում է քաղցկեղը» գրքում, որտեղ խոսվում է քաղցկեղի առաջացման դեմ գլխավոր ու հզոր զենքի՝ ծիծաղի, ինչպես նաև այս մեթոդով ալերգիան հաղթահարելու մասին: 

 

Տիբեթյան բժշկությունը հիմնավորում է, որ մեր մարմնական ցավերն առաջանում են ինքներս մեզ չճանաչելու, սխալ հասկանալու արդյունքում, ինչից խուսափելու համար գալիս է հոգեկան դաշտը՝ մտորումներն ու եզրահանգումները, թե մեր օրգանիզմի ո՞ր ազդանշանն ենք սխալ ըմբռնում մեր մարմնական ցավի բուժման ճանապարհին: Նախ կարևոր է հասկանալ բուժվող մարդու հոգեբանությունը: Եթե մարդն իսկապես պատրաստ է բուժվելու, նրան օգնության է գալու նաև ներշնչանքը և դրա մի որոշ չափաբաժին, որը պետք է դրականորեն դրսևորվի: Մի հետաքրքիր փորձի շնորհիվ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի շատ գիտնականներ կարողացան բացահայտել մարդու, անձի ներշնչանքի բացասական գործառույթը: Նրանք փորձարկվող անձի աչքերը կապում էին, նստեցնում աթոռին,ձեռքին փոքր կտրվածք անում, անոթի մեջ լցնում արյան հոտ ունեցող հեղուկ և մոտեցնում քթին: Փորձությանը ենթարկվող շատերը, կարծելով, որ ստացված վնասվածքից շատ արյուն են կորցնում րոպեներ հետո մահանում էին, այն դեպքում, երբ կտրվածքը մեկ մատնաչափ էր և մահացու լինել չէր կարող:

 

Սա խոսում է բարձր ներշնչման մակարդակի մասին, որը հանդես է գալիս բացասական դրսևորմամբ: Իսկ, օրինակ՝ հիպնոսը, կարելի է դիտարկել իբրև դրական դրսևորում, երբ անձը, որն ունի մարմնական ցավ, մի պահ կտրում է իրեն երկրից, փորձում է ուղղել ենթագիտակցության բացասական հիմնավորումները, հուսադրվել: Ներշնչման յուրահատուկ ձևերից է ամեն օր հայելու առաջ վստահ կրկնելը, որ դուք առողջ եք, ոչ մի ցավ չունեք, կարող եք հանգիստ քնել, քայլել, խոսել, լսել ու տեսնել. չէ՞ որ ենթագիտակցությունն որպես ճշմարտություն ընկալում է այն, ինչ կրկնվում է բազմակի ու վստահ: Հետաքրքիր դիտարկում են արել աշխարհի մի շարք հետազոտական կենտրոններ:

 

Ըստ այս պնդման, եթե անձը ցավ է զգում մեջքի հատվածում, սա փաստում է նրա անհանգստությունը ֆինանսի և աշխատանքի, իսկ լնդերի հատվածում՝ արագորոշումներ կայացնել չկարողանալու մասին: Ուռուցքի առաջացման պատճառ կարող է դառնալ մարդու՝ այլ մարդկանց չներելու, նրանցից դժգոհելու բնավորության գիծը:

Այս ամենից մնում է միայն եզրակացնել, որ հաճախ մենք ինքներս ենք մեր մարմնի ղեկավարը, նրան շատ հիվանդություններ շնորհողն ու դրանցից բուժողը: Մնում է միայն սիրել ու փայփայել այն մարմինը, որտեղ ապրում ու զարգանում է ներաշխարհը, հոգին:

Աիդա Գևորգյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր