Կարևոր. Վթարի ենթարկված 4 պատանի ըմբիշներին արյուն է անհրաժեշտ․ նրանք ծայրահեղ ծանր վիճակում են          Տեսանյութ.Եթե հանկարծ Արցախը կորցրինք, կորցնելու ենք Հայաստանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն Արցախի հանրային հեռուստատեսությանը       Մինչև երբ կպահպանվի անձրևային եղանակը    

24 հուլ 2017 11:12

Զովունու գյուղապետը ինտենսիվ վաճառում է գյուղի սեփական հողերը

Զովունու գյուղապետը  ինտենսիվ վաճառում է գյուղի սեփական հողերըՀոկտեմբերին տեղի կունենա համայնքային խոշորացումների հերթական փուլը, որի հետ կապված հնչում են ամենատարբեր հիմնավորված և անհիմն մեկնաբանություներ:  Ինչևէ…
 Կոտայքի մարզում կրքերը բորբոքվել են և մի շարք գյուղապետեր համայնքների խոշորացման դեմ ըմբոստանում են սուբյեկտիվ պատճառներից ելնելով, մասնավորապես, իրենց անգործությունը և անճարությունը փորձելով քողարկել՝ փաթաթելով  անարդարությանը: Պարզ ասած, շատերը սպասվող առաջիկա ընտրությաններին մտավախություն ունեն, որ իրենք համայնքի ղեկավար այլևս չեն ընտրվի,  քանի որ իրենց հնարավորությունները սպառել են: Ժողովուրդը իրենց չի վստահում և վերջապես  մյուս համայնքներից (ավելի խոշորներինը)  ավելի լուրջ դեմքեր են, իրենց ընդհանուր հնարավորություններով՝ արդյունքում  իրենց  ոսկե ձկնիկը ձեռքից բաց են թողնելու: Այս ամենն էլ   նրանց ստիպում է դիմել մունետիկախաղի:
Hayacq.com-ի տեղեկություններով,  համայնքային սեփականությունից մի քանի հեկտար հող են օտարում, վաճառում, նպատակ ունենալով, գոնե դատարկաձեռն չհեռանալ: 
Մասնավորապես, Զովունու նորանշանակ  գյուղապետ Վրույր Սիմոնյանը, ով  նախկինում ոստիկանության համակարգում է աշխատել, բայց չգիտես ինչու մարզպետարանի համապատասխան կայքի  անձնական իր  էջում ընդհամենը կծկտուր տեղեկություն է դրված, որին հղում տալ մեզ չհաջողվեց, վերջերս որոշել է վաճառել 40 հեկտար համայնքային սեփականություն համարվող հողակտոր՝ հավանաբար հենց այս նույն մտավախությամբ: Նա 6-7 ամիս է ինչ գյուղապետ է դարձել, սակայն նույն հաջողությամբ մի քանի ամսից հնարավոր է դատարկաձեռն մնա և որոշել է իրեն իրավունք վերապահել ու նման խոշոր գործարքի գնալ: 
Խնդիրը պարզելու նպատակով դիմեցինք Վրույր Սիմոնյանին: Մեր այն հարցին,  թե ինչո՞ւ է որոշել հիմա օտարել ու վաճառել հողատարածքը, արդյո՞ք նա մտավախություն ունի, որ չի վերընտրվելու և դրա համար էլ գնում է այս քայլին՝ Սիմոնյանը պատասխանեց.-«Ոչ նման բան չկա, 20 տարի ա հող չեն ստացել, հիմ ա որոշել ենք, որ տանք: Դատարկ մնա լավ ա թե տանք օգտագործեն: Հաջորդ քայլերին էլի տալու եմ թող գործ անեն, բա մեր գյուղի գործերը ի՞նչ փողով անենք»,-ասաց նորանշանակ գյուղապետը: 
Կարինե Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր