ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

25 հուլ 2017 14:12

Նյարդային համակարգի խնդիրները, հիվանդությունների պատճառները. Հարցազրույց նյարդաբան Սիրանուշ Ասատրյանի հետ

Նյարդային հիվանդությունների, տարատեսակների, և դրանց հիմնական ախտանշանների վերաբերյալ  զրուցեցինք  Թիվ երկու բուժմիավորման  բժիշկ, նյարդաբան Սիրանուշ Ասատրյանի հետ:
-Բժշկուհի, ինչի՞ հետևանք է նյարդային համակարգի ախտահարումները:
-Նյարդային համակարգի ախտահարումները բազմազան պատճառներ ունեն: Առավել տարածված պատճառներն են.
Անոթային պատճառները՝ զարկերակների, զարկերակիկների, երակների, մազանոթների, սինուսների ախտաբանական փոփոխությունները, անոթների օկլուզիա թրոմբով, էմբոլիայով, անոթային պատի պատռվածքը, անոթային պատի թափանցելիության խանգարման կամ անոթային պատի բորբոքման հետևանքով, զարկերակային ճնշման, արյան մածուցիկության խանգարման հետևանքով:
Մյուսը ինֆեկցիոն պատճառն է, որը բերում է  նյարդային համակարգի բորբոքային ախտահարման: Օրինակ այդպիսի ախտահարման հետևանքով կարող ենք ունենալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են տարբեր ծագում ունեցող մենինգիտը, էնցեֆալիտը:
Լինում է նաև վնասվածքաբանական պատճառներ, ուռուցքային, ժառանգական պատճառներ, իսկ դեգեներատիվ պատճառները առաջացնում են Ալցհեմերի, Պիկի, Պարկինսոնի և այլ հիվանդություններ:
Վիտամինային անբավարարությունների պատճառով ունենում ենք պոլինեյրոպաթիաներ, պելագրա և այլն: Կարող են լինել ինտոքսիկացիոն պատճառներ՝ ինչպես քիմիական նյութերից, այնպես էլ դեղորայքային: Պատճառ կարող է հանդիսանալ նաև այլ օրգան համակարգերի ախտահարումը:
-Նյարդային հիվանդությունների ամենատարածված տարատեսակները որո՞նք են: 
-Նյարդային համակարգի ախտահարման ամենատարածված տեսակներից են ինսուլտները և գլխուղեղի  խրոնիկ  անոթային անբավարարությունները, որոնց պատճառ են հանդիսանում հիպերտոնիկ հիվանդությունը, նյութափոխանակության և էնդոկրին  գործունեության խանգարումները և այլն: Հաճախակի հանդիպող պատճառներից են նյարդային համակարգի ինֆեկցիոն հիվանդությունները:
-Ամենատարածված հիվանդությունների հիմնական ախտանշանները որո՞նք են:
-Ամենատարածված հիվանդություններից անոթային հիվանդություններրի հիմնական ախտանիշները կախված են այն ավազանից, որտեղ դիտվել է ախտահարումը: Կարող են դիտվել ձեռքի և/կամ ոտքի թուլություն, գլխացավեր, գլխապտույտներ, հավասարակշռության խանգարումներ, խոսելու և հասկանալու խանգարումներ, կլման  ակտի խանգարումներ, ձայնի փոփոխություն և այլն:
Բավականին տարածված նյարդաբանական ախտանիշ կարող են լինել մենինգիտի և էնցեֆալիտի  ժամանակ սուր գլխացավերը, սրտխառնոցը, փսխումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, գիտակցության մթագնումը, մկանացավերը, երբեմն ցնցումներ, փսիխոմոտոր գրգռվածությունը:
Ինսուլտների ժամանակ, կախված նրանից թե, որ ավազնում է տեղակայված ախտաբանական պրոցեսը,  կարող են դիտվել այնպիսի գանգատներ, ինչպիսին են վերջույթների թուլությունը, գլխապտույտը, գլխացավը, հավասարակշռության խանգարումը, խոսելու և հասկանալու  խանգարումներ, տեսողության և լսողության խանգարումներ, գիտակցության մթագնումը, վերջույթների թմրածությունը, կլման խանգարումները և այլն:
-Ժառանգականությունը գրեթե բոլոր հիվանդություններում մեծ դեր է ունենում, այստեղ ևս կա՞ նման խնդիր:
-Այո ժառանգականությունը և ժառանգական նախատրամադրվածությունը ևս այստեղ մեծ դեր ունեն:
-Նյարդային համակարգի ախտահարումների առումով ավելի խոցելի են կանա՞յք, թե՞ տղամարդիկ: Տարիքային առումով ի՞նչ կասեք:
-Տղամարդիկ, թե կանայք միանշանակ չէ, կախված է հիվանդությունից: Օրինակ ինսուլտները ավելի հաճախ լինում են տղամարդկանց մոտ՝ բնակչության 45-64 տարիքային խմբում, 65 տարիքից բարձր՝ հավասարապես տղամարդկանց և կանանց մոտ: Օրինակ ցրված սկլերոզ հիվանդությունը, որը հանդիպում է հիմնականում  15-40 տարեկանում և նյարդաբանական հաշմանդամության պատճառների մեջ երկրորդ տեղում է, կանանց մոտ 2 անգամ ավելի հաճախ է հանդիպում:
-Արդյո՞ք նյարդային համակարգի դրսևորումները կարող են հանդիսանալ այլ հիվանդության արտահայտություն:
-Այո, նյարդային համակարգի շատ դրսևորումներ կարող են դիմակ հանդիսանալ շատ հիվանդությունների համար:  Օրինակ գլխապտույտները, գլխացավերը, դյուրագրգռվածությունը, սրտխառնոցը, փսխումը, վերջույթների թմրածությունը, վերջույթների ցավերը, կլման խանգարումները և այլն կարող են հանդիսանալ այլ հիվանդությունների դրսևորումներ:
-Կնշեք այդ հիվանդություններից մի քանիսը:
-Ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների ժամանակ, Էնդոկրին խանգարումների, սրտանոթային և շնչառական տարբեր պաթոլոգիաների ժամանակ: 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր