Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

03 հոկ 2017 19:49

Մեր երեխաները ապրում են Ուկրաինայում և շատ կարևոր է, որ նրանք պահպանեն լեզուն, մշակույթը, իմանան իրենց երկրի պատմությունը. Լուսանկարներ. Տեսանյութ

Մեր երեխաները ապրում են Ուկրաինայում և շատ կարևոր է, որ նրանք պահպանեն լեզուն, մշակույթը, իմանան իրենց երկրի պատմությունը. Լուսանկարներ. ՏեսանյութՉնայած այսօր, քաղաքական առումով, հայ-ուկրաինական հարաբերությունները որոշակի բարդ փուլում են, սակայն դա խոչընդոտ չէ կրթական և մշակութային ծրագրերով համագործակցություններ, քննարկումներ նախաձեռնելու համար։
 
Օրերս, Ուկրաինաի Խարկով քաղաքում, ՈՒկրաինայի հայկական կոնգրեսի նախաձեռնութամբ, կազմակերպվել էր համաժողով հայ-ուկրաինական մշակութային երկխոսություն թեմայով, որին մասնակցում էին նաև Ուկրաինայում ապրող  ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչներ: 
 
Միջոցառմանը հրավիրված էին նաև հյուրեր Հայաստանից: Հայաստանից մասնակցում էին Ազգային Ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանը և Ալիկ Սարգսյանը: Հայաստանի ներկայացուցիչները ողջունեցին համաժողովի կազմակերպումը, խոսեցին հայ-ուկրաինական հարաբերություններից, անդրադարձան կրթական, մշակութային ոլորտում երկու երկրների ձեռք բերած նախկին պայմանավորվածություններին: ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Կարինե Աճեմյանն իր խոսքում մասնաորապես նշեց. «Հայկական համայնքը մշտապես մեծ և նշանակալի ավանդ է ունեցել Ուկրաինայի կյանքում: Հայ համայնքի և մասշտաբային, և բազմակողմ  գործունեությունը նպաստում է հայ ուկրաինական ավանդական հարաբերությունների զարգացմանը: Մեր երեխաները ապրում են Ուկրաինայում և շատ կարևոր է, որ նրանք պահպանեն լեզուն, մշակույթը, իմանան իրենց երկրի պատմությունը և այս պարագայում հայ համայնքի դերակատարումը շատ մեծ է: Մշակութային ձևաչափով միջոցառումները նաև օգնում են երկու ժողովուրդների բարեկամական հարաբերություննների ամրապնդմանը»,-ասաց Կարինե Աճեմյանը:
 
ՈՒկրաինայի հայկական կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանն էլ անդրադարձավ կրթական հարցերին, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ, որպեսզի ուկրաինահայերը չմոռանան իրենց լեզուն։ Բացը լրացնելու համար նախատեսում են  ունենալ հայագիտական կենտրոններ. «Բոլորս միասին ունենք մի նպատակ մեր մշակույթի պահպանման և կրթության զարգացման հետ կապված: Մեր փոքրիկ բալիկները պետք է կարողանան սովորեն հայերեն՝ մայրենի լեզուն չմոռանան: Այդ ամենը մենք պետք է անենք բոլորս միասին համախմբված նաև պետական մակարդակով»,-նշեց Աշոտ Ավանեսյանը:
Հավելենք, որ միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախության 26-րդ ամյակին:
Մեր երեխաները ապրում են Ուկրաինայում և շատ կարևոր է, որ նրանք պահպանեն լեզուն, մշակույթը, իմանան իրենց երկրի պատմությունը. Լուսանկարներ. Տեսանյութ
Մեր երեխաները ապրում են Ուկրաինայում և շատ կարևոր է, որ նրանք պահպանեն լեզուն, մշակույթը, իմանան իրենց երկրի պատմությունը. Լուսանկարներ. Տեսանյութ
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր