Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 նոյ 2017 17:58

Իրանը ուշադիր հետևում է թե ինչպես է զարգանում Հայաստանի հարաբերություններն Իսրայելի հետ, որը նոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության մեջ

Իրանը ուշադիր հետևում է թե ինչպես է զարգանում Հայաստանի հարաբերություններն Իսրայելի հետ, որը նոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության մեջՀայացք մամուլի ակումբում Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը խոսեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի, արցախյան հիմնահարցի, Լիբանանում և Լիբանանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:
 
Արման Նավասարդյանի կարծիքով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շատ կարևոր քայլ էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար. «Հայաստանը երկար պատրաստվում էր դրան, երբ 2013թ-ին չստորագրվեց խորը հիասթափություն  եղավ և այսօր էլ մտավախություն կար, որ հնարավոր է հիմա էլ չստորագրվի կամ լինի այնպես, որ համահունչ չլինի մեր շահերին: Պետք է ասել, որ միանշանակ սա եղավ Հայաստանի օգտին: Փաստաթուղթը իրոք շատ համապարփակ է և ընդգրկում է բոլոր բնագավառները որոնք կարևոր են  և արտաքին և ներքին քաղաքականության համար: Եթե Հայաստանը կարողանա ժամանակի ընթացքում՝ մի քանի տարվա մեջ,  իրագործել համաձայնագրում առկա հոդվածները, ապա մեր երկիրը իրոք կարող է ունենալ մեծ հաջողություններ բոլոր բնագավառներում, սկսած կոռուպցիայի դեմ պայքարից, դեմոկրատական հասարակության ստեղծելու, կոմունիկացիաների  և շատ այլ հարցերում: Միաժամանակ կարծել, որ սրանով Հայաստանում կլուծվի բոլոր խնդիրները կլինի միամտություն: Կա փաստաթուղթ, կա հնարավորություններ, բայց այն պետք է կյանքի կոչել»,-ասաց Արման Նավասարդյանը հավելելով, որ սա Հայաստանի նման փոքր պետության համար մեծ հնարավորություն է լինելով ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկիր կարող է կապող օղակ հանդիսանալ տարբեր պետությունների միջև՝  նկատի ունենալով Ռուսաստան-Եվրոպա, Իրան-Եվրոպա հարաբերությունները: 
 
Անդրադառնալով Արցախի խնդրին Արման Նավասարդյանն ասաց. «Արցախի հարցը շատ հետաքրքիր զարգացումներ է ապրում, մասնավորապես Սոչիի հանդիպումից հետո:  Ադրբեջանը և Թուրքիան ամպագոռգոռ հայտարարություններ արեցին այն մասին, որ ազդեցություն են գործելու Ռուսաստանի վրա, որպեսզի նա խնդրի կարգավորման համար նոր ծրագրով հանդես գա: Նույնիսկ կետեր էին մեջբերվում՝ տարածքների հանձնում, զորքերի տեղակայում  և դրանից հետո նոր ժամանակավոր ստատուսի հաստատում: Ինչպես տեսանք, այն ոչ մի արձագանք չգտավ Ռուսաստանի կողմից, ավելին և Լավրովը, և Պուտինը նշեցին, որ Ռուսաստանը ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում»: 
 
Արման Նավասարդյանի համոզմամբ Իրանի ԱԳ նախարարի այցը ավելի շատ կապված էր Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցելության հետ. «Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցելությունը հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցելությանը, ես այստեղ կապ եմ տեսնում: Իրանը ուշադիր հետևում է թե ինչպես է զարգանում Հայաստանի հարաբերությունները Իսրայելի հետ, որը նոր ուղղություն է մեր արտաքին քաղաքականության մեջ, իսկ Իսրայելի հետ մեր հարաբերությունների կանոնակարգումը և զարգացումը մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի արտաքին և ներքին  քաղաքական խնդիրների լուծման համար», ասաց բանախոսը:
 
Խոսելով լիբանանյան խնդրի մասին Արման Նավասարդյանը նշեց, որ այն այսօր կարծես մի փոք հանդարտվել է.«Երբ Սաադ Հարիրին հանկարծակի մեկնելով Սաուդյան Արաբիա, այնտեղից հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտոնից շատ խիստ լարվեց հարաբերությունները տարածաշրջանում: Սա իհարկե Սաուդյան Արաբիայի նկրտումներն են ուղղված Իրանի դեմ, իսկ դրա հետևում կանգնած է ԱՄՆ-ն, բայց Սաուդյան Արաբիան երբեք չի գնա առճակատման Իրանի հետ, սակայն փորձում է որպես տրոյական ձի օգտագործել Լիբանանը՝ նկատի ունեմ «Հըզբոլլահը» որտեղ իր դերը խաղաց Հարիրին: Բարեբախտաբար նա վերադարձավ, քանզի, եթե նա մնար այնտեղ և այնտեղից շարունակվեր այս գործողությունները մտավախություն կար, որ Լիբանանում էլ կարող էր լինել այն ինչ սրանից հինգ տարի առաջ եղավ Սիրիայում»,-ասաց Արտակարգ և լիազոր դեսպանը, նկատելով, որ Լիբանանը իրենից ներկայացնում է պայթուցիկ միջավայր, քանի որ Սիրիայի ընկնելուց հետո Լիբանանում կարող են տեղի ունենալ լուրջ քաղաքական խմորումներ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր