Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը          Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում    

02 դեկ 2017 14:45

«Խուժանների շոուի» պատճառով Հայաստանում ՌԴ-ին համակրող մարդ չի մնա. Ռաֆայել Հովհաննիսյանի նամակը` ՌԴ դեսպանին

«Խուժանների շոուի» պատճառով Հայաստանում ՌԴ-ին համակրող մարդ չի մնա. Ռաֆայել Հովհաննիսյանի նամակը` ՌԴ դեսպանին

Հայտնի պրոդյուսեր և շոումեն Ռաֆայել Հովհաննիսյանը Հայաստանում Ռուսասանի դեսպան Իվան Վոլինկինին բաց նամակ է գրել: Ստորև ներկայացնում ենք Ռաֆայել Հովհաննիսյանի նամակը` առանց խմբագրման.

«Հարգելի պրն Դեսպան:
Կարծում եմ՝ Ձեր, ինչպես շատ նորմալ մարդկանց սիրտը խառնում է ռուսական դաշնային ալիքներից: Սակայն համոզված եմ, որ Դուք դրանք դիտում եք ի պաշտոնե և անկասկած, տեսել եք Հայաստանի և ԵՄ-ի պայմանագրին նվիրված վերջին մի քանի ծրագրերը:

 

Ինչպես հավանաբար նկատել եք՝ այդ շոուներում ելույթ ունեցողների մեծ մասն արել է ամեն ինչ Հայաստանում Ձեր աշխատանքը բարդացնելու համար:

Մասնավորապես, մեր երկրի՝ Ռուսաստանին առանց այդ էլ բացասաբար վերաբերվող բնակչությանը նրա դեմ վերջնականապես տրամադրելը: Հատկապես ջանացել են «Առաջին», NTV և «Զվեզդա» ալիքները:


Եվ, իհարկե, հասկանում եմ, որ ձեր քաղաքական ծրագրերի բոլոր մասնակիցները դերասաններ են: Բացարձակապես բոլորը: Բացի Կարեն Շահնազարովից: Նա ռեժիսոր է (այդ պատճառով տարբերվում է մնացածից):

Բայց նույնիսկ դա չի արդարացնում այն, ինչ նրանք իրենց թույլ են տալիս ասել եթերում:


Մշտապես այնպիսի արտահայտություններ արտաբերելով, ինչպիսք են՝ «մեր Հայաստանը», «մեր ներկայությունը Հայաստանում», առավելևս՝ «անհավատարիմ կին», «ձախ է գնացել» կամ … «առանց Ռուսաստանի հայերին թուրքերը կամ պարսիկները կկոտորեն: Նրանք (այդ բանախոսները) հասել են նրան, որ Հայաստանի բնակիչները ոչ միայն անբարյացակամորեն են վերաբերվում ռուսական իշխանությանը (առաջին հերթին՝ Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով), այլև արդեն ընդհանրապես Ռուսաստանին: Հասկանո՞ւմ եք: Ձեր երկրին: Եվ դրանում մեղավոր են ամենևին ոչ հայերը:

Դեռ բառացիորեն մի քանի տարի առաջ Հայաստանն առաջինն էր Ռուսաստանին համակրող երկրների ցանկում:

Այսօր ամեն ինչ այլ կերպ է: Հիմա ես կբացատրեմ՝ ինչու է այդպես եղել:

Ամեն ինչ խուժանների պատճառով է:

Ձեր կայսեր հորինած «ռուսական աշխարհում» խուժանների թիվը տարեցտարի արագորեն աճում է: Եթե նախկինում նույն քաղաքական շոուներում 10-15 նորմալ մարդկանց բաժին էր ընկնում 2-3 խուժան, ապա հիմա 15 խուժանին բաժին է ընկնում 2-3 նորմալ ադեկվատ մարդ (Մարկեդոնով Պլատոշկին)

Ահա, տեսեք…

Վարողները խուժաններ են: Նույնիսկ կանայք (այն դեպքում, որ կին-խուժանը բավական հազվադեպ է): Իսկ ո՞վ է, եթե ոչ խուժան Կրաշենիննիկովան «Զվեզդա» հեռուստաալիքից: Համաձայնվեք…

Փորձագետները խուժաններ են (ներառյալ՝ կրեմլյան փռոց Կուրգինյանը և պարզապես դեգեներատ Միրզայանը): Քաղաքագետներն այն էլ ինչ խուժաններ են (ադրբեջանամետ սրիկա Մարկովը և Շևչենկո կոչվող խեղաթյուրված կեղտը):


Նրանք խուժաններ են: Իսկ խուժաններին չի կարելի թույլ տալ հեռուստատեսություն մտնել այդպիսի թվով: Որովհետև երբ նորմալ մարդիկ փորձում են նրանց ինչ-որ բան բացատրել, նրանք (խուժանները) սկսում են պնդել իրենց իրավացիության հարցում և ավելի զայրացնել հեռուստադիտողներին: Տվյալ դեպքում՝ հայ:

Ես քչերից եմ մեր երկրում, ովքեր հստակորեն ռուսական իշխանությունը զատում են (նրա դեգեներատիվ քարոզչական մեքենայի հետ միասին) ժողովրդից: Ռուսներից:


Բայց ցավոք, ինձ նմանները քիչ են մնացել:

Ու եթե Դուք (որպես դեսպան և ՌԴ քաղաքացի) չեք ուզում, որ մեկ-երկու տարի անց Հայաստանում Ռուսատանին համակրող ոչ մի մարդ չմնա, այս և շատ այլ ուղերձներ փոխանցեք Ձեր Սպիտակամորթ Նախագահի ապարատին: Հնարավոր է՝ այնտեղ գտնվի ադեկվատ մեկը և վերջ տա ԽՈՒԺԱՆՆԵՐԻ աննախադեպ ՇՈՈՒԻՆ Ռուսաստանի դաշնային ալիքների եթերում:

Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքներով՝
Ռաֆայել Հովհաննիսյան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր