Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

16 փետ 2018 14:00

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժանի Ավետիսյանի համատեղ նամակը

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը  համատեղ նամակ են հրապարակել: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Փետրվարյան ապստամբության 97-րդ տարեդարձն է:
Անանց և անուրանալի է թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ այդ ապստամբության նշանակությունը:
Եթե Սարդարապատյան ընդվզումը վերածնեց Հայոց պետականությունը, ապա Փետրվարյան ընդվզումը, նույնիսկ պարտված լինելով, պահպանեց դրա հաջորդ վերածննդի լիցքն ու ռեսուրսը:

Լեռնահայաստանի աննկուն ոգորումի հետ միասին այն թրքաբոլշևիկյան համակարգին ստիպեց ընդունել, որ մենք արժանապատվություն ունենք, ուստի նաև ունենք Հայրենիքի ուպետականության իրավունք:
Փետրվարյան ապստամբությունը նաև ցույց տվեց, որ 1-ին Հանրապետությունը դատապարտված չէր, ինչպես շատերն են կարծում:

Եթե Լեռնահայաստանի նման ամբողջ երկրում իշխեին ազատատենչությունը և ընդվզման ոգին, եթե գոնե 1919 թ. սկսած Նժդեհի տեսակը վճռական մենակի հոգեբանությամբ համախմբեր ու առաջնորդեր ամբողջ հայրենաբնակ հայությանը, ապա 1-ին Հանրապետությունը կապրեր ու կբարգավաճեր:
Հենց դա՛ հասկացավ թրքաբոլշևիկությունը, որ մասամբ ընկրկեց և հրաժարվեց մեզ ամբողջությամբ մարսելու մտքից: Նա հասկացավ, որ մեր արժանապատվության ու գոյության արմատը կտրելու փորձը կարթնացնի մի դիմադրություն, որ կձախողի իր բոլոր ծրագրերը:

Ցավոք սրտի, Լեռնահայաստանից դուրս բոլշևիկության դեմ համարժեք և հետևողական պայքարչեղավ և այն ցեցի նման ներսից քայքայեց ու կործանեց 1-ին Հանրապետությունը:
Բոլշևիկությունը հիմա էլ իշխում է մեր երկրում: Թե՛ որպես կառավարման մշակույթ, և թե՛ ի դեմսայն կրող կառավարիչների՝ գաղութային վարչակազմի պարագլուխ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Բայց մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ 1-ին Հանրապետության ու Հայրենիքի իրավունքի ժառանգորդի և Փետրվարյան ապստամբության հետնորդի տեսակ է, որ ունի նաև թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի դեմ 2-րդ ընդվզման՝ Սասնա Ծռերի ապստամբության փորձն ու օրինակը:
Եվ մեր ժողովրդի այս տեսակի կարևոր առաջադրանքներից մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը (Արցախը ներառյալ) ազատագրելիս զուգահեռաբար արմատախիլ անել բոլշևիկությունը:

Աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրի ներքին վիճակը, ինչպես նաև գաղութային համակարգի կազմալուծման գործընթացը 1-ին Հանրապետության ժամանակվա համեմատությամբ շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում դրա համար:

Համոզված ենք, որ Փետրվարյան բնույթի համազգային ընդվզմամբ շուտով ստեղծելու ենք թրքաբոլշևիկյան համակարգից ազատագրված, 1-ին Հանրապետության և Հայրենիքի վերատիրացման իրավունքի ժառանգորդ Նոր՝ Կուր–Արաքսյան Հանրապետությունը:
Մե՛նք ենք տերը մեր Երկրի:
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան
16.02.2018 թ.»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր