Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 փետ 2018 16:50

Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում

 Լուրջ հիվանդության մասին վկայող 7 նշան, որոնց կանանց մեծ մասն ուշադրություն չի դարձնում
Ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է բուժել սկզբնական շրջանում: Այդ պատճառով կարևոր է ուշադիր լինել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին:

Առատ արյունահոսություն դաշտանային ցիկլի ընթացքում: Պատճառները կարող են թե անվտանգ, թե վտանգավոր լինել՝ արգանդի միոմա, էնդոմետրիոզ, վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում: Նույնիսկ, եթե վստահ եք, որ պատճառը ժառանգականությունն է, խորհրդակցեք բժշկի հետ:
Արտասովոր արտադրություն: Սա կարող է պայմանավորված լինել բորբոքային պրոցեսների, վարակների առկայությամբ, ինչպես նաև մի խումբ այլ գործոններով: Եթե նման խնդիր եք նկատում, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի:

Կրծքագեղձերի ցանկացած փոփոխություն: Ուշադրություն դարձրեք կրծքագեղձերի ցանկացած փոփոխության: Դրանց դեպքում հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:
Արյունահոսություն դաշտանադադարից հետո: Դաշտանադադարից հետո արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել վտանգավոր պաթոլոգիաներով: Հորմոնալ թերապիայի դեպքում կանանց շրջանում արյունահոսությունը կարող է նորմալ լինել, սակայն ամեն դեպքում անուշադրության մատնել չի կարելի:

Մազակալում: Սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում բարձր է արական հորմոնների մակարդակը: Միայն կոսմետոլոգիական միջամտությունն այս դեպքում բավարար չէ. սա բավական լուրջ խնդիր է, որն անուշադրության մատնելու դեպքում կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման, անպտղության և մի շարք այլ խնդիրների: Փոփոխությունների դեպքում հարկավոր է դիմել էնդոկրինոլոգի օգնությանը:

Քաշի նվազում՝ առանց որևէ պատճառի: Եթե կարճ ժամանակահատվածում մի քանի կիլոգրամ նիհարել եք, ընդ որում՝ առանց սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը փոխելու, կարող եք առողջական լուրջ խնդիրներ ունենալ:

Հաճախակի միազարձակում: Սա կարող է նկատվել ոչ միայն երիկամների և միզուղիների խնդիրների, այլև հորմոնալ խանգարումների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր