Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes Vito»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի          Ռուսաստանի Դաշնությունը մտադիր չէ դուրս գալ ՕՊԵԿ+-ից       Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում    

03 մար 2018 17:05

Վթար Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

 Վթար Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Մարտի 3-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր