«Կովկաս» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է Բելգիայի Թագավորության քաղաքացու դի

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի Թագավորության քաղաքացի՝ 62-ամյա Արմեն Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է։