Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

24 մար 2018 18:20

Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում

Տղամարդկանց տարօրինակությունները... ի՞նչ են նշանակում
Տղամարդիկ այլ կերպ են մտածում. այդ փաստի հետ պետք է հարմարվել: Իսկ որպեսզի համակերպվելու պահն ավելի հեշտ հաղթահարվի, փորձենք բացատրել տղամարդկանց խիստ բնորոշ, իսկ կանանց համար անհասկանալի մի քանի տարօրինակություն:

Տարօրինակությունը: Նա չի լսում, երբ դու իր հետ խոսում ես:
Բացատրությունը: Տղամարդկանց ուղեղը կառուցված է այնպես, որ նրանք միևնույն միավոր ժամանակահատվածում կարող են միայն մի խնդրի լուծման վրա կենտրոնանալ: Այդ պատճառով, համակարգչային խաղով զբաղված քո սիրելին անտեսում է քո հարցերը կամ ընդհատում է քեզ խոսելու ընթացքում:

Տարօրինակությունը: Նա քեզ ծաղրում է ընկերական շրջապատում:
Բացատրությունը: Այդ միջավայրում նրա ուղեղում աշխատում է «ընկերական ռեժիմ» ազդանշանը: Նա սկսում է կատակներ անել իր ընկերների հետ և դու դառնում ես նրա հումորի առարկան միայն այն պատճառով, որ ենթագիտակցորեն ընդգրկում է քեզ իր ընկերների շարքում: Վատ մխիթարություն չէ:

Տարօրինակությունը: Երբ դու վատ դրության մեջ ես, նա չի փորձում քեզ սփոփել:
Բացատրությունը: Տղամարդիկ գտնում են, որ խնդիրները պետք է լուծել արագ և կտրուկ կերպով: Այդ պատճառով, քո տխուր պատմությունը լսելուց հետո նա ոչ թե ժամանակ է կորցնում քեզ գրկեու ու արցունքներդ սրբելու վրա, այլ աշխատում է կոնկրետ լուծում առաջարկել:

Տարօրինակությունը: Նա չի օգնում քեզ ձեր արձակուրդը կազմակերպելու հարցում:
Բացատրությունը: Արձակուրդը երեք ամիս հետո է: Դա քո ընկերոջ համար մի ամբողջ կյանք է: Տղամարդիկ ապրում են «այսօր և հիմա» սկզբունքով: Երկարաժամկետ ծրագրեր կազմելը նրանց բնորոշ չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր