Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

04 ապր 2018 13:20

Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները քաղավիացիային դատի են տվել

Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները քաղավիացիային դատի են տվել Տարբեր ավիաընկերություններով թռիչք կատարած մասնագետները հայտնվել են խնդրի առաջ եւ դատի են տվել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք երկարամյա թոշակ ստանալու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, որպեսզի վարչությունը վավերացնի իրենց կողմից ներկայացված փաստաթղթերը:
Դրանից հետո նրանք փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն` ստանալու հասանելիք երկարամյա թոշակը: Սակայն ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը չի վավերացնում փաստաթղթերը` նշելով, որ օրենքում բաց կա, եւ իրենք կառավարության որոշմանը հետեւելով` կաշկանդված են այդ փաստաթղթերը վավերացնելու հարցում:
 Բանն այն է, որ «Պետական կենսաթոշակի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ երկարամյա թոշակի գնալու իրավունք ունեն թռիչքային ինժեներն ու թռիչքային տեխնիկը, բայց մասնագետների կողմից ներկայացված փաստաթղթերում գրված է ինժեներ-տեխնիկ, այսինքն` չկա թռիչքային բառը, ուստի այդ բառի չլինելու պատճառով վարչությունը չի ստորագրում նրանց փաստաթղթերը, եւ նրանք չեն կարողանում գնալ երկարամյա թոշակի: Մեզ հայտնի դարձավ, որ այս «չարաբաստիկ» «թռիչքային» բառի պատճառով տարբեր ավիաընկերություններով փաստացի թռիչք կատարած շուրջ 30 մասնագետ հայտնվել է խնդրի առաջ, ու որեւէ կերպ չեն կարողանում լուծել իրենց երկարամյա թոշակի հարցը:
Արդյունքում` եղել են մասնագետներ, որոնք դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանցից մեկն էլ ինժեներ-տեխնիկ Արմեն Խաչատուրյանն է: Նա մարտի 29-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը վավերացնել փաստացի կատարած թռիչքաժամերի մասով տրամադրված տեղեկանքները: Ինչ կորոշի դատարանը, դժվար է ասել, բայց մասնագետները չեն պատրաստվում լռել, եւ չի բացառվում, որ 30-ից ավելի մասնագետներ դատի տան վարչությանը եւ դեռ ավելին` դիմեն ՀՀ կառավարություն, որ օրենքում փոփոխություն իրականացնեն եւ իրենց տարիների կատարած աշխատանքը մեկ բառի պատճառով ջուրը չգցեն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր