Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

09 ապր 2018 17:50

Եվրոպական ներդրումները օգուտ կբերեն Հայաստանին, բայց դրանք հենց այնպես չեն գալիս. Սվիտալսկի

Եվրոպական ներդրումները օգուտ կբերեն Հայաստանին, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների, նոր մոտեցումների, որովհետեւ այդպիսի օտարերկրյա ներդրումներն օգնում են արդիականացնել երկիրը։ Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով, ներդրումները կարող են նաեւ հավելյալ կապիտալ բերել, որը նույնպես կարեւոր էր երկրի զարգացման համար. «Սակայն, ինչպես գիտենք, օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալիս։ Ներդրողին պետք է ակտիվորեն հրապուրել։ Ինչպե՞ս գրավել ներդրողին։ Այստեղ երկու բան կա։ Նախ՝ երկրի գործարար մթնոլորտը ընդհանուր առմամբ, գործարարությամբ զբաղվելու պայմանները։ Դա ներառում է մաքսային ձեւակերպումները, հարկային դաշտը, օրենսդիր եւ վարչարարական միջավայրը, իրավակարգավորումները։
Վերջին ամիսներին մեր եվրոպացի գործարար գործընկերները դրական տեղաշարժեր են արձանագրել, որը, իմ կարծիքով, շատ դրական զարգացում է։ Օրինակ՝ եվրոպական հաշիվ-ապրանքագրերը սկսել են ընդունվել, որպես հիմք մաքսային դրույքաչափեր հաշվարկելու համար, ինչը, իմ կարծիքով, դրական զարգացում է, քանի որ ԵՄ շուկայի հետ հարաբերվող գործարարները տարիներ շարունակ բարձրացնում էին այս հարցը, պահանջելով հրաժարվել այսպես կոչված՝ ստուգիչ գներից, որոնք կիրառվում էին մաքսակետերում, եւ մի քանի ամիս առաջ Կառավարությունը որոշեց ընդունել Եվրամիությունում տրված հաշիվ֊ապրանքագրերը որպես հիմք»,-ընդգծեց Սվիտալսկին:
Նա նշեց, որ սա վերաբերում է բոլորին, որոնք ԵՄ երկրներից ապրանքներ են ներմուծում եւ տարբերություն չի դրվում՝ հայաստանցի, թե եվրոպացի գործարար է։
«Ես վստահ եմ, որ ներդրողներին պետք է հրապուրել։ Նույնիսկ Եվրոպական միության ներսում են երկրները մրցակցում՝ ներդրողներին գրավելու համար, որովհետեւ շուկան շատ պահանջկոտ է, եւ եթե ուզում ես գրավիչ, մեծ, ժամանակակից ներդրողի հրապուրել, պետք է իսկապես ջանքեր գործադրես։ Այնպես որ, Հայաստանի կառավարության ակտիվ քայլերը նույնպես այստեղ մեծ դեր կարող են ունենալ։ Իսկ այն բանից հետո, երբ ապահովվում է թափանցիկ, հասկանալի եւ գործարարին աջակցող կարգավորիչ դաշտը, եւ տարվում է ներդրողներին հրապուրելու ակտիվ քաղաքականություն, անհրաժեշտ նախապայման է դառնում նաեւ ուժեղ եւ անկախ դատական համակարգի գոյությունը, որպեսզի Եվրոպական ընկերությունները վստահ լինեն, որ եթե այստեղ գան ու ինչ֊որ խնդիրներ, վեճեր առաջանան, իրենք կարող են վստահել տեղական անկախ դատական համակարգին»,-ասաց ԵՄ դեսպանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր