17:23 - 20 հազար դոլար և մեծ չափի ոսկյա, թանկարժեք զարդեր են հափշտակել չհրկիզվող պահարանից         16:50 - Սեքս-սկանդալ. Եղիսաբեթ II–ը պատժել է որդուն`զրկել պետական պարտականություններից և տարեկան 320,000 դոլար աշխատավարձից      16:26 - Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա հանգստյան օրերին    

10 ապր 2018 18:50

Ադրբեջանը բռնապետություն է, սակայն դա չի անհանգստացնում Եվրոպային. Լեյլա Յունուս

Ադրբեջանը բռնապետություն է, սակայն դա չի անհանգստացնում Եվրոպային. Լեյլա ՅունուսԱյն ժամանակ, երբ ապրիլի 11-ին նախագահական ընտրություններին Իլհամ Ալիևը պետք է հաստատի իր տեղը երկրի ղեկավարի պաշտոնում, Ալիևի ռեժիմի գլխավոր ընդդիմադիրներից մեկը՝ Լեյլա Յունուսը, ֆրանսիական Liberation թերթին պատմում է ադրբեջանական բանտերում մշտապես կիրառվող կտտանքների մասին:
«Պաշտոնապես Ադրբեջանը հանրապետություն է, սակայն իրականում այն սուլթանություն է: Նախագահը՝ մեր բռնապետը, առաջին անգամ ընտրվել է 2003թ.: Այսօր Ադրբեջանում արդեն չկան անկախ իրավապաշտպաններ, լրագրողներ: Քաղբանտարկյալների մեր ցուցակում 161 մարդ կա, որոնց թվում 12 լրագրող և բլոգեր, մեկ պոետ և մեկ արձակագիր:
Նրանցից մի քանիսը բանտարկության մեջ են գտնվում արդեն շուրջ 20 տարի: Ռուսաստանում, որը Ադրբեջանի համեմատությամբ ավելի ուժգին քննադատության է ենթարկվում ԵՄ-ի կողմից, ավելի քիչ քաղբանտարկյալներ կան»,- նշում է Յունուսը:
«Եվրախորհուրդը, որի կազմի մեջ մտնում է նաև Ադրբեջանը, հավանություն չի տվել նրա հանդեպ ոչ մի պատժամիջոցի, թեպետ համարում է իրեն մայրցամաքի գլխավոր իրավապաշտպան կազմակերպությունը: Նոյեմբերին Ալիևը եկավ Բրյուսել և հանդիպեց Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ով հայտարարեց, որ ԵՄ-ն և Ադրբեջանը լավ հարաբերություններ ունեն, մինչդեռ ամեն տարի մեր երկրում մարդիկ են մահանում կտտանքների պատճառով»,- ասել Յունուսը:
«Ադրբեջանը բռնապետություն է, թեպետ դա չի անհանգստացնում Եվրոպային: Մենք պահանջում էինք պատժամիջոցներ, սակայն ապարդյուն: Այսօր իրավիճակն Ադրբեջանում չափազանց վտանգավոր է. մենք մոտ ենք տնտեսության փլուզմանը: Դրա արդյունքում շատերն են լքում Ադրբեջանը և մեկնում Ռուսաստան: Մեզ անհանգստացնում է Իրանի կողմից աջակցություն ստացող մահմեդական խմբավորումների հզորության աճը, հնարավոր է՝ երկրում ճգնաժամ սկսվի՝ սիրիականին շատ նման»,- ասել է իրավապաշտպանը:
«Պատժամիջոցներ չեն կիրառվում, քանի որ մենք ունենք նավթ և գազ, որոնցից կախված է Եվրոպան, որը ձգտում է ավելի անկախանալ ռուսական էներգակիրներից: Դա աշխարհաքաղաքականության և ֆինանսների հարց է: Ալիևն ասել է, որ ինքը կոչնչացնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության բոլոր ինստիտուտները: Նրանք մեզ համարում են ժողովրդի թշնամիներ: Նրանք մեզ հետապնդում են նույնիսկ եվրոպական երկրներում»,- ասել է Յունուսը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր