Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 ապր 2018 21:40

Դիետա «5 ճաշի գդալ». նիհարեք 8 կգ՝ ընդամենը 7 օրում

 
Բավական է ընդամենը քչացնել ուտելիքի չափաբաժինը, որը դուք ուտում եք մեկ ուտելու ընթացքում, և ձեզ մոտ կսկսվի բնական ձևով նիհարելու գործընթացը: Ստամոքսը կփոքրանա և կհասնի նորմալ չափերի, մարսողական գործընթացները կլավանան, և ավելորդ քաշը կհեռանա առանց որևէ մնացորդի:
Դիետա «5 ճաշի գդալ»։ Ինչպես պահել այս դիետան
1. Ուտելիքի մեկ չափաբաժինը պետք է լինի 150­200 գրամ կամ 5 ճաշի գդալ:
2. Սննդակարգում չկան խիստ սահմանափակումներ, սակայն առավել լավ արդյունքի համար պետք է ճաշացանկից բացառել թխվածքները, շոկոլադը, քաղցր գազավորված ըմպելիքները:
3. Յուրաքանչյուր սնունդն ընդունելու արանքում պետք է լինի 3 ժամ դադար: 
Դիետա «5 ճաշի գդալ»։ Նիհարեք 8 կգ՝ ընդամենը 7 օրում
7:00 – 5 ճաշի գդալ վարսակի փաթիլներ (բրինձ, հնդկաձավար, ցորենի շիլա, մյուսլի, ոսպ)
30 րոպե անց – առանց շաքարի թեյ, սուրճ, կաթով սուրճ կամ կակաո:
10:00 – ցանկացած միրգ, մրգային աղցան, մրգային յոգուրտ:
13:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար (կարտոֆիլի խյուս, բրինձ, բանջարեղենային ռագու, ոլոռով ապուր): Սպիտակուցային ճաշ – 200 գրամ ձուկ կամ 200 գրամ հորթի միս: Կարելի է համադրել մթերքները, օրինակ` 3 գդալ հնդկաձավար և 2 կտոր հավի միս:
16:00 – 200 գրամ կեֆիր կամ վարունգ ու լոլիկ, կամ 5 ճաշի գդալ թարմ աղցան: Կարելի է ուտել նաև ընկույզ և չրեր, կարելի է պատրաստել լավաշով և պինդ պանրով բրդուճ:
19:00 – 5 ճաշի գդալ հնդկաձավար, կամ 200 գրամ ձուկ, կամ մեկ բաժակ կեֆիր, կամ 5 ճաշի գդալ շոգեխաշած բանջարեղեն: Այս դիետայից հետո քաշը նորից չի վերականգնվում, քանի որ ստամոքսի պատերը փոքրանում են, և հետևաբար քիչ եք ուզում ուտել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր