Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 13-ի համար          Արարատի մարզում բախվել են «Nissan»-ը և «Ford Focus»-ը․ կա 8 տուժած       Մարտի 13-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 ապր 2018 10:15

Ռուսաստանում հայ վարորդները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժամանակ»

Ռուսաստանում հայ վարորդները նոր խնդրի առաջ են կանգնել. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ-ում հայաստանցի վարորդների վարորդական իրավունքների հետ կապված խնդիրը ոչ միայն չի կարգավորվում, այլև հայ վարորդները նորանոր խոչընդոտների առաջ են կանգնում։

Անգամ կատարված վերջին փոփոխություններից հետո ՌԴ վարորդական իրավունք ստացած հայ վարորդները չեն կարողանում տաքսի և տրանսպորտային այլ միջոցներ վարել։

Նրանցից հիմա էլ 2-3 տարվա «ստաժ» են պահանջում։ Այս օրերին ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունն անգամ անջատել է հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին, և բոլորին կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Բելառուսի, կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ղազախստանի վարորդական իրավունք։ Արդյունքում հազարավոր հայ վարորդներ գործազուրկ են դարձել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր