Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

19 հուն 2018 16:20

Մի' արեք։ Պարզապես մի' արեք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի' արեք, պարզապես մի' արեք» կոչը։
«Կարծում եմ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմափանակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, թե չի ուզում կոնկրետ հասցեագրել իր ասածները։
«Որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում», -նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նախօրեին Փաշինյանն իր Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն էր արել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։
Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի' արեք։ Պարզապես մի' արեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր