Կինը դիտավորյալ թունավորել է բնակարանամուտի տոնակատարությանը մասնակցող հյուրերին

Մի քանի ժամ անց 88 մարդ հոսպիտալացվել է, նրանցից հինգը՝ 7-13 տարեկան չորս երեխաներ և 53-ամյա մի տղամարդ, հիվանդանոցում մահացել են: Տոնակատարությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 120 մարդ:
Կինը հայտարարել է, որ ցանկացել է թունավորել ամուսնուն և նրա ազգականներին՝ իր սկեսուրին, երկու տալերին, ինչպես նաև ամուսնու մորաքրոջը և նրա ամուսնուն: Կինը պատճառաբանել է, որ երկու տարվա ընթացքում բարեկամները պարբերաբար նվաստացրել են իրեն իր մուգ մաշկի պատճառով, ինչպես նաև ծաղրել են, որ նա չի կարողանում սնունդ պատրաստել: Առաջին ամուսնուց բաժանված Պրադնիան վստահ է եղել, որ ամուսնու ազգականները խաթարել են նաև իր երկրորդ ամուսնությունը: