ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ          Տեսանյութ. Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ       Իսրայելն էլ չի հանդարտվում. Իրանը կբախվի իր գործողությունների հետեւանքներին,մենք էլ կտանք համարժեք պատասխան    

27 հուն 2018 09:46

«Ժողովուրդ». Անորոշ իրավիճակ՝ քաղաքապետարանում.Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է

«Ժողովուրդ». Անորոշ իրավիճակ՝ քաղաքապետարանում.Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Նրա հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է՝ աշխատանքի չի գնում:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, որոնք եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը խորհրդարանական ընտրություններն են, սակայն միաժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ:
Դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները:
Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների:
Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան:
Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր