20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

29 հուն 2018 12:36

Սկանդալ Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. անհարգանքի են ենթարկել դիակը. նկարահանել են դիահերձումը և այն տարածել համացանցում

Սկանդալ Երևանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնում. անհարգանքի են ենթարկել դիակը. նկարահանել են դիահերձումը և այն տարածել համացանցումSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 71-ամյա Շավարշ Գևորգյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ամիսներ առաջ ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դիահերձարանի սանիտար Ն.-ն կանգնել է դիահերձարանի սեղանի վրա ու կատարել է դիահերձում: Նրան այդ պահին տեսանկարահանել է դիահերձարանի սանիտար Վ. Մ.-ն որից հետո տեսանյութը տրամադրել է կենտրոնի աշխատակից Նունե Մ.-ին: Շ. Գևորգյանը հայտնել է նաև, որ Նունե Մ.-ն տեսանյութը տարածել է համացանցում և այդ կերպ անհարգանքի է ենթարկել դիակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում արդեն ունեն տեսանյութը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր