Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

06 հուլ 2018 16:52

Ադրբեջանը հայտարարեց հեղաշրջման փորձի մասին

Ադրբեջանը հայտարարեց հեղաշրջման փորձի մասինԱդրբեջանի գլխավոր դատախաազությունը, ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի վերաբերյալ:
«Հետաքննությունը ցույց է տվել, որ ահաբեկչական գործողության նպատակն Ադրբեջանում իսլամական պետություն ստեղծում է: Դրա համար ծրագրվում էր սպանել մի քանի հայտնի պետական պաշտոնյայի, երկրում աժիոտաժ ու քաոս ստեղծել և ուժային ճանապարհով գրավել իշխանությունը», նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մահափորձը կատարած Յունիս Սաֆարովը «Մուսուլմանների միասնության շարժման» անունից տեսաուղերձ է ձայնագրել և ուղարկել արտասահմանում իր կողմնակիցներին: Տեսաուղերձում նշված է. «Ես սպանել եմ մի մարդու, ով առանց հոր է թողել Տալա Բաղիրզադեին: Ինձնից օրինակ վերցրեք: Սպանեք իսլամի թշնամիներին: Իսլամական միասնությունը պետք է իշխանությունը վերցնի Ադրբեջանում»:
Հատկանշական է, որ Վելիևի դեմ մահափորձն իրականացվել է Ադրբեջանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով հոսանքազրկման օրերին, երբ երկիրը զրկվել էր ենթակառուցվածքներից: Իլհամ Ալիևը հավաքել էր պաշտոնյաներին ու նրանց հետ երկու հարց քննարկել՝ հոսանքազրկումը և քաոսն ու Վելիեւի դեմ մահափորձը: Հոսանքազրկումը դիվերսիա՞ էր և կապվա՞ծ էր երկրում իշխանություն փոխելու փորձի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր