Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

28 հուլ 2018 12:30

Ռոբերտ Քոչարյանի գործը սարքված է. Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է

Ռոբերտ Քոչարյանի գործը սարքված է. Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար էՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ապօրինի է, ակնհայտ քաղաքական և անձանական հետապնդում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նրա գնահատմամբ՝ գործը, որը սարքվել է, ապօրինի է և այն ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը:
-Երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Պետք է հայտարարեմ, որ գործը և կալանավորումը, բացարձակապես ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: Սա այն է, ինչը կոչվում է վերջերս մոդայիկ դարձած բառով՝ վենդետա: Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում, և որևէ իրավական հիմնավորում չունի, - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նաև հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, որը "սարքվել է" նրա դեմ՝ ապօրինի է և կապ չունի ՀՀ օրենքների հետ և ոտնահարում է պետության Սահմանադրությունը:
- Մենք պահանջել ենք և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և ընդհանրապես բողոքարկելու ենք հարուցված քրեական գործերը, - ասաց Վիկտոր Սողոմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր