Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

30 հուլ 2018 16:22

16 հազար ստրո՞ւկ կա Հայաստանում

16 հազար ստրո՞ւկ կա ՀայաստանումԺամանակակից ստրկության ձևերի հատուկ մանդատը ստեղծելիս ՄԱԿ-ը ուզում էր ասել, որ ստրկությունը դեռ չի վերջացել, այն առանձին է գործում թրաֆիքինգից։ Թվում է, թե ստրկությունը արխայիկ է, բայց այն հիմա էլ կա։ Այս մասին այսօր հայտնեց ՄԱԿ-ի զեկուցող, փորձագետ Գյուլնարա Շահինյանը։
Սակայն զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանում այդքան ստրուկ կա, պարզապես խաղում է ձևակերպումների հետ, ինչը վտանգավոր է։ Ներդրողը նայում է՝ 16.000 ստրուկ կա Հայաստանում, ուրեմն այստեղ կա կոռուպցիա, չկա վերահսկողություն և այլն։ Մի կողմից՝ դա օրինապահ ներդրողին վանում է, հանցավոր գործունեություն ծավալողին՝ գրավում, որովհետև այստեղ կարող է շատ էժան աշխատուժ գտնել։ Ընդ որում՝ ստրկությունը ավելի խորը վիճակն է թրաֆիքինգի։
Ստրուկը, թրաֆիքինգի զոհը և մյուսները խիստ տարբերվում են ձևակերպումների առումով։ Ստրկությունը վերաբերում է այն դեպքերին, երբ մարդուն ընդունում են որպես սեփականություն։ Այդպիսի ծայրահեղ դեպքեր Հայաստանում փորձագետը չի տեսել, թեև աշխարհում նման բաներ կան, ինչպես, օրինակ՝ Մավրիտանիայում։ Նրանք գրանցված չեն, անուն չունեն, ապրում են պատերի տակ և այլն։

Նոր հրապարակված զեկույցում վաղ ամուսնությունները նույնպես մտնում են ժամանակակից ստրկության մեջ, ինչը կասկածի տեղիք է տալիս։ Զեկույցի հեղինակները երկու հարյուր երկրից միայն քսանութն ուսումնասիրելով որոշել էին, թե մյուս երկրներում որքան ստրուկ կա։ Փորձագետի խոսքով՝ ստրուկին հաշվելը խիստ դժվար է, քանի որ նրանք գրանցված չեն, նրանց դժվար է հայտնաբերել։
Զեկուցողները չեն եղել նաև Հայաստանում։ Իսկ այստեղ երբևէ չի եղել ստրկության մասին խոսք, մինչդեռ թրաֆիքինգի դեմ պայքարին Հայաստանը միացել է դեռ խորհրդային ժամանակաշրջանում։
 «Ստրուկներ չկան Հայաստանում, կա հարկադիր աշխատանք, կա երեխաների աշխատանք, կան վաղամյա ամուսնություններ գյուղական համայնքներում, բայց խորը ուսումնասիրություններ չկան»,- ամփոփեց փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր