Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 սեպ 2018 12:02

«Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման». նոր մանրամասներ՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին

«Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման». նոր մանրամասներ՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին
Հայտնի բարերար, գործարար, «Զրուցակից» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ,մեծահարուստ Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են ՌԴ Քննչական կոմիտեից վերանայել Հայրապետյանի սպանության գործը: 

Ինչպես հաղուրդում են ԶԼՄ-ները՝ դատավոր Կարեն Ներսիսյանը, ով Հայրապետյանի դստեր շահերն է պաշտպանում, պատմել է, որ կյանքի վերջին օրերին Հայրապետյանը գտնվել է մորդովյան բանտում: Նա տառապել է մի քանի հիվանդություններով, բայց նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լևոն Հայրապետյանը բարձր տրամադրություն է ունեցել: 

Հոկտեմբերի 19-ին Մորդովիայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որից հետո, ամենայն հավանականությամբ, նրան պետք է ազատեին կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով:

Հայրապետյանը արդեն պլան էր մշակում. կալանքից ազատվելուց հետո պետք է զբաղվեր իր  պարտատերերի գործերով, պետք է պարզեր, թե որտեղ են կորել իր ակցիաները և այլն:

«Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման». նոր մանրամասներ՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասինԴատավորի խոսքով՝ պայմանական ազատումից մի քանի օր առաջ երկու անծանոթ տղամարդ նրան են հանձնել դեղերով լի տուփ: Հայրապետյանը ընդունել է այդ առաջին հայացքից անմեղ թվացող դեղերը, որոնք նա մինչ այդ էլ ընդունում էր պարբերաբար: Դրանից անմիջապես հետո Հայրապետյանի առողջական վիճակը միանգամից վատանում է:

Բժշկական ստուգումն անցնելուց հետո, բուժքույրը նրան ինչ-որ լուծույթ է տվել, ինչից Հայրապետյանի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մի կերպ հասցրել են բանտախուց. այդժամ բիզնեսմենն արդեն անգիտակից վիճակում է եղել: Ուշքի գալուց անմիջապես հետո խցի մյուս բանտարկյալից անմիջապես հեռախոս է ուզել և զանգահարել է եղբորը և ապա՝ ընկերոջը:  Երկուսին էլ նա նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման»:

Ինչից հետո բիզնեսմենը կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ առավոտյան՝ հոկտեմբերի 18-ին մահացել է: Երբ Լևոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները ծածկվել են:

Հայարապետյանը չափազանց հարուստ է եղել: Նրա ունեցվածքը հասել է 1 միլիարդ դոլարի: Նա ունեցել է տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Նկու-Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվայի կենտրոնում, առանձնատներ և գործարարններ Արցախում:

Նրան է պատկանել նաև հայտնի նկարիչների հազվագյուտ գործերը, դրանցից են՝ Մինաս Ավետիսյանի, Այվազովսկու, Մալևիչի և այլ նկարիչների վրձնին պատկանող կտավներ:  Նա նաև ունեցել է հնագույն թանկարժեք քարերի մեծ հավաքածու, մի քանի ռուսական ընկերությունների բաժնետեր է եղել:

Ինչպես հայտնի է ՝ բանտում գտնվելու ժամանակ նա մի քանի անձանց է վստահել տնօրինել իր ունեցվածքը առանց դրանք վաճառելու արտոնության: Սակայն բիզնեսմենի ունեցվածքի մեծ մասը օտարված է եղել: Այսպիսով՝ վաճառված են եղել Նյու-Յորքի, Մոնակոյի վիլլաները, թանկարժեք քարերի և ժամացույցների մեծ մասը, կտավները, «Գազպրոմի» և մի քանի այլ ընկերությունների բիզնեսմենին պատկանող ակցիաները և այլն: 

Ժառանգության տնօրինման գործընթացի ժամանակ պարզվել է, որ  նա ունեցել է շատ պարտապաններ, որոնցից նա, երբ գտնվել է ազատության մեջ, գանձել է մեծ գումարներ, որոնք հասել են մի քանի միլիոն դոլարի:

«Եվ այսպես, մարդը մտածում է ազատության մասին, պլաններ կազմում, հույսով, որ ազատության մեջ գտնվելով կլուծի բոլոր հարցերը, և ահա հանկարծակի մահանում է՝ օգտագործելով ինչ-որ անհասկանալի դեղամիջոցներ: Համաձայնեք, որ այսպիսի իրավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում: Դա անպայման չէր, որ լիներ թույն: Հայրապետյանը շաքարային դիաբետ ուներ և դրա հետ մեկտեղ մի շարք այլ հիվանդություններ, ինչի արդյուքում որոշ «սխալ» պատվաստումները կհանգեցնեին նման արդյունքի»,- ընդգծում է Կարեն Ներսիսյանը:

Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտե մեծամասշտաբ հետաքննություն անցկացնելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը կրկին քննել: Հարազատները ամեն գնով ցանկանում են հասնել իրենց ուզած արդյունքին՝ պարզել ճշմարտությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր