Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

01 հոկ 2018 16:00

Բժիշկները երկարացրել են 23-ամյա աղջկա թեւը

Կուբանի հիվանդանոցներից մեկում թեւի երկարացման եզակի վիրահատություն են կատարել: Հիվանդը 23-ամյա աղջիկ էր, ում աջ թեւը բնածին արատի հետեւանքով ձախից կարճ էր:
Աղջիկը, ում անունը չի հրապարակվում, Երկրամասային թիվ 4 հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունք է եկել այլ շրջանից: Կրասնոդարի բժիշկները մտածել են, թե ինչպես օգնեն երիտասարդ կնոջը, եւ որոշել են նրա աջ ուսը երկարացնել:
Ինչպես հայտնել է Կրասնոդարի երկրամասի առողջապահության նախարար Եվգենի Ֆիլիպովը, մասնագետները նախ դրել են Իլիզարովի սարքը, որը 3,5 ամիս պետք է թեւը երկարացներ եւ ոսկոր աճեցներ: Վիրաբույժներն այնուհետեւ սարքը հանել են եւ հիվանդի ուսի մեջ են դրել ոսկորի ներքին ֆիքսատոր՝ արգելափակող մեխ, որն ի տարբերություն արտաքին կառուցվածքի, մշտական վիրակապումներ չի պահանջում եւ ամենօրյա կյանքին չի խանգարում:
Ինչպես նշել է Եվգենի Ֆիլիպովը, առաջիկա տարվա ընթացքում ոսկորի ռեգեներատը կվերաճի նորմալ ոսկորի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր