Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար       Առաքիչը, որը այսօր վարչապետին առընթեր ՊՎԾ պետ է դարձել, 133 հազար դոլարանոց տուն է գնել. «Ժողովուրդ»    

15 հոկ 2018 17:28

Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ.Ազնավուրի ընտանիքը վրդովված է

Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ.Ազնավուրի ընտանիքը վրդովված էՖրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել, որն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը:
Ծաղրանկարում Ազնավուրը պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Նշվում է, որ ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը: Մասնավորապես, Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում նողկալի է անվանել այս ծաղրանկարը:
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները...»,- գրել է Ազնավուրի ավագ դուստրը:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր