Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

20 հոկ 2018 10:02

«Հրապարակ». «Դավաճան»,«թուլամորթ», «առնետ». «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»

«Հրապարակ».  «Դավաճան»,«թուլամորթ», «առնետ». «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տեւել եւ բուռն։ Ընտրական օրենսգրքից հետո քննարկվել է վերջին շրջանում ՀՀԿ-ն լքածների հարցը։ ԳՄ-ականները ցանկացել են իմանալ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը, հիշեցրել են՝ երբ Սասուն Միքայելյանը լքեց ՀՀԿ-ն, նրան անվանեցիք «դավաճան», Շիրակ Թորոսյանին՝ »«թուլամորթ», Ցոլակյանին՝ «առնետ։ «Ինչ էլ հիշում եք՝ երբ ինչ եմ ասել»,- ասել է Սերժ Սարգսյանը եւ արձանագրել, որ գնացածներին անվանարկելով՝ հարցը չի լուծվի․ իրենց որոշումն է՝ մեղքն իրենց վիզը։ Ապա քննարկել են առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը։ Սերժ Սարգսյանը կարծիք չի հայտնել, լսել է ԳՄ-ականներին, որոնք միաբերան պնդել են, որ եթե անգամ պիտի պարտվեն, զրո ձայն հավաքեն, քաղաքական մոտեցումը պահանջում է մասնակցել։ Մանավանդ՝ իրատեսական է, որ ընտրությունները կայանան հին օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգայինով, ինչը մեծացնում է ՀՀԿ-ի շանսերը։ Դեմ է եղել միայն Սամվել Ֆարմանյանը՝ ասելով, որ թիրախ են դառնալու բոլոր ուժերի համար, իրենց հաշվին փորձելու են ռեյտինգ հավաքել։ Սերժ Սարգսյանը մասնակցելու կողմնակիցներին առաջարկել է գնալ, քննարկել, առաջարկների-քայլերի փաթեթ պատրաստել, ներկայացնել՝ «նոր կոնկրետ որոշում կկայացնենք»։ Որեւէ ցուցակ, համամասնականի հերթականություն ԳՄ նիստում չի քննարկվել։ Քննարկել են առհասարակ ՀՀԿ-ի ապագան, այդ թվում եւ՝ համագումար անցկացնելու հարցը։ Որոշվել է նոյեմբերի սկզբին հրավիրել ոչ թե համագումար, այլ՝ համաժողով։ «Համագումար անցկացնել այս պահին նպատակահարմար չէ»,- տեղեկացրեց ԳՄ աղբյուրը։ Ընտրությունների մասնակցության հարցը համաժողովո՞ւմ կքննարկվի։ «Այո, սակայն մինչ այդ ԳՄ-ում ու ՀՀԿ խորհրդի նիստում կլինի քննարկում»։ Բայց մինչ այդ՝ հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ արտահերթ նիստը, հավանաբար, ՀՀԿ-ն կտապալի՝ քվորում չի լինի։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր