Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

20 հոկ 2018 18:20

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում

Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերումՀոկտեմբերի 20-ին հայտնի է դարձել, որ Թարթառի զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı), գրում է «Ռազմինֆո»-ն՝ հղում անելով ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքին։
Զինծառայողը եղել է Բաքվի բնակիչ։ Հարազատները արդեն թաղել են նրան։ Մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չի, թեև մտերիմները հայտարարել են, որ նրան սպանել է դասակի հրամանատարը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը որևէ հայտարարություն չի արել այս մասին։
Բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 30 զինծառայողի մասին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր