Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 դեկ 2018 10:03

Տեսանյութ.Իսկ ինչո՞ւ ես լեզուդ մտցրել․․․, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Պուտինին, վախենո՞ւմ ես. Լուկաշենկոն` Փաշինյանին

Տեսանյութ.Իսկ ինչո՞ւ ես լեզուդ մտցրել․․․, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Պուտինին, վախենո՞ւմ ես. Լուկաշենկոն` ՓաշինյանինԲելառուսական լրատվամիջոցները շարունակում են հրապարակել հատվածներ երկրի ղեկավար Լուկաշենկոյի վերջին ասուլիսից սենսացիոն հատվածներ։ Այս անգամ համացանցում է հայտնվել մի հատված, որտեղ Լուկաշենկոն խոսել է Ադրբեջանին մատակարարվող զենքի մասով Հայաստանի բացասական վերաբերմունքի մասին․

«Պուտինի ներկայությամբ, այնտեղ էր նաև Իլհամը, ես Նիկոլ Փաշինյանին ասացի՝ Նիկո′լ, արի վերջ տանք: Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես լեզուդ մտցրել․․․, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն:

Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին հիշեցրել է նաև, որ Ադրբեջանի հետ զենքի վաճառքում երկրորդ տեղում է Իսրայելը, հետ Թուրքիան: Եվ միայն չորրորդ կամ հինգերորդ տեղում է Բելառուսը, այն էլ հաշվի առնելով բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Ամփոփելով Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է. «Պոլոնեզները չլինեն, կլինենք տասներորդ տեղում: Այդ դեպքում ինչո՞ւ ես հարձակվում Բելառուսի վրա: Հարձակվում ես յուրայինների վրա, որ օտարները հասկակա՞ն: Եթե այդպես է ասա, ես ձայն չեմ հանի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր