Հետաքրքիր անուններ հնչեցրեց Քոչարյանի փաստաբանը.սա իրոք քաղաքական հետապնդում է
Ժամանակ առ ժամանակ ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը ոչ այնքան կոռեկտ մեկնաբանություններով նորանոր տվյալներ են ներկայացնում հանրությանը՝ բավականին երկար ժամանակ հանրությանը մոլորության մեջ պահելով, սակայն ճշմարտությունն ավելի ու ավելի բարդ է լինելու թաքցնել: Այսօր՝ դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
«Հիմա մի բան ներկայացնեմ ես: Պաշտպանական կողմ ի թիվս շատ այլ հարցերի ասում է, որ 2008 թվականին Քրեական օրենսգրքում գոյություն ուներ 300-րդ հոդված, բայց չկար 300.1 հոդվածը: Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հենց վերջին հոդվածով: Որպեսզի ընդամենը իրավունք ունենան այդպիսի մեղադրանք առաջադրել, անհրաժեշտ է որ 300.1 հոդվածը ավելի վատթարացնող չլինի, քան այն ժամանակվա 300-րդ հոդվածը, քանի որ այդ հոդվածն այն ժամանակ տրոհվեց 300-ի և 300.1 հոդվածի, որը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: Հիմա, որպեսզի իրավունք ունենան այդ հոդվածով մեղադրել Քոչարյանին, պետք է հստակ լինի, որ այն ավելի չի վատթարացնում Քոչարյանի վիճակը, որը կարող էր անել այն ժամանակվա 300-րդ հոդվածը: Մենք ասում ենք,որ վատթարացնում է, քննիչներն ու դատախազները հակառակ կարծիքն ունեն, իսկ դատարանը լռում է: Եկեք համեմատություն անցկացնենք: Ժամանակին այն ժամանակվա 300-րդ հդովածով մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկին՝ Ալեքսանդր Արզումայանին, հետո երբ հոդվածը տրոհվեց Արզումանյանի հոդվածը չվերաորակվեց ոչ 300-րդ հոդվածի, ոչ էլ 300.1: Դա տեղի ունեցավ, որովհտեև դատախազության կարծիքով, որ այսօրվա 300-րդ ու 300.1 հոդվածները վատթարացնում են մեղադրյալի վիճակը: Իսկ հիմա երկակի ստանդարտներ են կիրառվում: Պարզվում է, որ Քոչարյանի վիճակը չի վատթարանում»,-ասաց Ալումյանը:
«Այ շատ հետաքրքիր է, թե ովքեր են եղել դատախազները, ովքեր հրաժարվել են Արզումանյանի մեղադդրանքից այս փաստարկով: Այդ դատախազների թվում է նաև Լ. Թադևոսյանը, ով հիմա Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է: Ինչպես հասկանանք այս երկակի ստանդարտները, այս խայտառակ խախտումները: Նման խախտումներ շատ են: Եթե նույն օրենքը տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր կերպ է կիրառվում, նշանակում է, որ կամ հաշվեհարդարի խնդիր կա, կամ սա քաղաքական հետապնդում է, երբ անձի նկատմամբ քաղաքական նկատառումներից ելնելով վարվում են այլ կերպ: Ես հիմա հստակ ասում եմ, սա քաղաքական հետապնդում է, ես երկար եմ մտածել ու հիմա արտաբերում եմ այս բառերը»,-հավելեց փաստաբանը: