Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

09 փետ 2019 14:45

Քրեական հետապնդումից խուսափեց նաև Նիկոլ Փաշինյանը.նույն ստանդարտը պետք կիրառվի նաև Քոչարյանի դեպքում

Քրեական հետապնդումից խուսափեց նաև Նիկոլ Փաշինյանը.նույն ստանդարտը պետք կիրառվի նաև Քոչարյանի դեպքումՌոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը թեև համարում է, որ դատավարության ընթացքը, ի տարբերություն առաջին ատյանի, օրինական է, նաև դատավորն է օրինական ընտրվել, նույնիսկ տպավորություն կար, որ Վերաքննիչի դատավորն ընկալում էր այն, ինչ ասում էին, սակայն նա իրեն թույլ է տվել կոպտորեն խախտել օրենքը իր վերջնական որոշման մեջ և շարունակել կալանքի  տակ պահել Ռոբերտ Քոչարյանին՝ մի շարք կոպիտ խախտումներ անտեսելով:
Նա մի քանի դետալ ներկայացրեց. «Անդրադարձել ենք այն հարցին, որ 2008 թ. սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 հոգու՝ մարտի մեկի իրադարձությունների առավել ակտիվ մասնակիցների՝ Ալեքսանդր Արզումանյան, Հակոբ Հակոբյան, Սուրեն Սիրունյան, Շանթ Հարությունյան և էլի անձինք:
Հետո 2009 թ. համապատասխան հոդվածը Քրեական օրենսգրքի 300 հոդվածն էր այն ժամանակ սահմանադրական կարգի տապալումը, այդ ժամանակ հոդվածը փոխվեց, և սահմանադրական կարգի տապալումը հիմա՝ 2009 թ. սկսած, նախատեսված է 300.1 հոդվածով: Նշված յոթ հոգու նկատմամբ քրեական հետապնդումը սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1 հոդվածը խստացնում, վատացնում է անձի վիճակը համեմատ 2008 թ. գործող օրենքին, և հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով, որ պատասխանատվությունը,   խստացնող օրենքը չի կարող կիրառվել անձի նկատմամբ այն  արարքի համար, որը կատարվել է մինչև այդ խստացումը, դրա համար այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից»:
Ըստ Ալումյանի՝ քրեական հետապնդումից խուսափեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով  հետախուզման մեջ էր գտնվում, բայց հետո հայտնաբերվեց, երբ այս օրենսդրական  փոփոխությունն արդեն եղել էր և նրան էլ հենց նույն պատճառով սահմանադրական կարգի խախտման մեղադրանք չառաջադրվեց:

«Մեր փաստարկներից մեկն այն է, որ նույն ստանդարտը պետք կիրառվի նաև պարոն Քոչարյանի դեպքում, չի կարող պարոն Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցում կիրառվել, և ինչ են պատասխանել դատախազները դատավարության ընթացքում: Մեկը վեր կացավ և պատասխանեց, որ դա այն ժամանակվա այն վեց դատախազների տեսակետն էր, որ պետք է այդ հոդվածը չկիրառվի, որովհետև պատասխանատվությունը խստացնող է, հիմա էլ մենք ենք այստեղ  դատախազներ, և հիմա էլ մենք համարում ենք, որ պետք է կիրառվի»,- մեջբերեց Ալումյանը և նշեց, որ այսինքն՝ դատախազությունը հաշվի չի առնում, որ ըստ Սահմանադրության՝ դատախազությունը միասնական համակարգ է, և անձի ճակատագիրը կախված չի կարող լինել, թե տվյալ պահին դատախազներից որ մեկն է կալանավորման պահանջ ներկայացնում: Այս աստիճան սուբյեկտիվ չի կարող լինել»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ցավում է, որ իրենք դա պետք է ապացուցեին Դատախազությանը և ավելի շատ ցավում, որ դա անգամ Վերաքննիչ դատարանին չկարողացան բացատրել: Ի դեպ, նա նշեց, որ 2009 թ. այդ քրեական որոշման տակ ստորագրած վեց դատախազներից մեկը ներկայումս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանն է:
«Այս աստիճան երկակի մոտեցումներ են դրսևորում պարոն Քոչարյանի գործի նկատմամբ»,-ասաց նա:
Մեկ այլ փաստ նա ներկայացրեց. մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն, որ Քոչարյանը մինչև «Մարտի 1»-ի իրադարձությունները Երևանի պետական համալսարանում ուսանողների առջև հանդես գալիս ասել է, որ իշխանությունն ունի ընդամենը երկու տարբերակ. մեկը, որ սպասեն մինչև ցույցերը իրենք իրենցով կդադարեն և երկրորդ տարբերակը՝ գնալ ցույցերը դադարեցնելու ուժային տարբերակին: Սա դրված է մեղադրանքի հիմքում, բայց հարց է առաջանում այստեղ. ի՞նչ կա մեղսագրելու, կա՞ր արդյոք երրորդ տարբերակ, որի մասին պարոն Քոչարյանը չի հայտնել: Ցանկացած երկրում ցույցերի դադարեցման ընդամենը երկու տարբերակ գոյություն ունի՝ կա´մ ցույցերը իրենք իրենցով են մարում, կա´մ պետությունն ինքն է այդ ցույցերը դադարեցնում, ի՞նչ կա այստեղ առանձնահատուկ, որ այս փաստը դրված է մեղադրանքում, այն էլ կենտրոնական մասում»,-ասաց նա:
  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր