Համաշխարհային բանկը Հայաստանում բարեփոխումների դանդաղեցում է կանխատեսում

Զեկույցում նշվում է, որ Սիրիայի կամ Ուկրաինայի շուրջ լարվածության աճը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների կիրառման և տարածաշրջանում վստահության կորստի։
«Առավել կարևոր են Թուրքիայում ֆինանսական ցնցումների էսկալացիայի հնարավորությունը և բանկերի մասսայական սնանկացումը։ Չնայած Թուրքիայի՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ անմիջական կապի սահմանափակմանը՝ այդ երկրում ֆինանսական վեճերի խորացումը կարող է ներդրողներին ստիպել վերանայել կատարած ներդրումները տարածաշրջանում, որն էլ, ամենայն հավանականությամբ, կապիտալի հետհոսք ու արժույթի դևալվացիա կառաջացնի»,–ընդգծել են զեկույցի հեղինակները։
ՀԲ–ում կարծում են, որ պետական ու մասնավոր պարտքի հետևանքով Կենտրոնական Եվրոպայի երկրները ենթարկվում են ֆինանսական ճնշման։
Նշվում է, որ 2018–ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսության աճի տեմպերը դանդաղել են՝ հասնելով 3,1%–ի, ինչը տարվա երկրորդ կեսին Թուրքիայում տնտեսական ակտիվության թուլացման հետևանքն է։
«Տարածաշրջանում տնտեսական աճի տեմպերը, բացառությամբ Թուրքիայի, մնացել են նախկին մակարդակի վրա՝ 2,9%»,–նկատում են մասնագետները։