Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

26 հուն 2019 12:18

Պատահական հանդիպումներ չեն լինում. կամ չկա ԼՂ կարգավորման հայեցակարգ, կամ կա, բայց դեռ ենթակա չէ հրապարակման

Պատահական հանդիպումներ չեն լինում. կամ  չկա ԼՂ կարգավորման հայեցակարգ, կամ  կա, բայց դեռ ենթակա չէ հրապարակմանՀայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Դավոսում ծրագրված էր։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը նախօրոք ծրագրված չէր։
Նրա խոսքով՝ նման հանդիպումները կազմակերպվում են նախօրոք եւ միջնորդների աջակցությամբ։

Այդպիսի հանդիպում զուտ տեխնիկապես անհնար էր անցկացնել պատահաբար՝ հաշվի առնելով, որ այն անցկացվել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, որտեղ բոլոր մասնակիցների օրակարգը խիստ հագեցած է։ Ուստի, պարզ է, որ այդ հանդիպումը ծրագրված էր»,– նշել է նա։ 
Փորձագետն ավելացրել է, որ Դավոսում պետությունների ղեկավարների միջեւ պատահական հանդիպումներ չեն լինում։
«Այլ բան է, որ Հայաստանի վարչապետը, հնարավոր է, չի ցանկանում խոսել այն մասին, որ հանդիպումը ծրագրված էր։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Սակայն պետք է հասկանալ, որ եթե անցկացնում ես ծրագրված հանդիպում, իրականացնում ես  բանակցային գործընթաց։ Իսկ եթե հանդիպումը պատահական էր, դա բանակցություն չէ, այլ՝ զրույց։ Դրանց միջեւ տարբերությունը մեծ է»,– բացատրել է նա։ 
Արմեն Բադալյանն ավելացրել է, որ, հնարավոր է, դա արվում է՝ որեւէ անհաջողության դեպքում խուսափելու համար քննադատությունից բանակցային գործընթացի արդյունքների առնչությամբ։  Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում բանակցություններ վարել Ղարաբաղի անունից, փորձագետն ընդգծել է, որ այդ դեպքում անհասկանալի է Հայաստանի դերը բանակցային գործընթացում։
«Իսկ ինչի՞ շուրջ են բանակցություններ տարվելու Ադրբեջանի նախագահի հետ։ Դժվար թե այդ բանակցությունները վերաբերեն Նախիջեւանին, առեւտրային հարաբերություններին կամ մարդու իրավունքներին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների միակ առարկան այսօր կարող է լինել Ղարաբաղի խնդիրը՝ իր բոլոր բաղադրիչներով, ներառյալ տարածքների, կարգավիճակի, փախստականների հարցերը եւ այն ամենը, ինչ ներառված է Մադրիդյան սկզբունքներ հասկացության մեջ»,– պարզաբանել է Արմեն Բադալյանը։
Նա հայտարարել է, որ կարելի է ենթադրել, թե կամ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ չկա կարգավորման հայեցակարգ, կամ այն կա, բայց առայժմ ենթակա չէ հրապարակման։
Հիշեցնենք, որ հունվարի 25–ին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներին, հայտարարել էր, որ որեւէ արդյունք չէր ակնկալվում, եւ էթիկայի առումով ճիշտ չի համարում բացահայտել զրույցի բոլոր մանրամասները։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիեւի հետ խոսել է միայն Հայաստանի անունից։ «Ես բազմիցս ասել եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ Ղարաբաղի բնակիչներն ինձ չեն ընտրել, նրանք ընտրում են իրենց նախագահին եւ իրենց խորհրդարանը»,– ասել է Հայաստանի վարչապետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր