Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

01 փետ 2019 12:17

Թեև Մանվել Գրիգորյանն արգելում է՝ Հայաստանին դատի տալ, բայց առողջությունը բարձր արժեք է,չենք լռելու

Թեև Մանվել Գրիգորյանն արգելում է՝ Հայաստանին դատի տալ, բայց առողջությունը բարձր արժեք է,չենք լռելուԿալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին լրագրողերի հետ հանդիպմանն ասաց Գրիորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:
 Նա նշեց, որ թեև իր պաշտպանյալը շարունակում է պնդել, որ Հայաստանին դատի չի տա, սակայն առողջողջական խնդիրների հարցով իրենք, այնուամենայնիվ կդիմեն միջազգային դատական ատյանին:

«Մանվել Գրիգորյանն ասել է՝ այդ թեմային էլ չանդրադառնաք, բայց առողջությունը բարձր արժեք է և դրա հետ կապված պետք է բարձրաձայնենք»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Գրիգորյանը ՔԿՀ-ում բուժում է ստանում հարազատների կողմից ներկայացված դեղամիջոցներով.
«Ցավազարկող դեղերի ազդեցության տակ կարողանում է կալանք կրել, նրա շաքարի մակարդակը 25 է, ինչի պայմաններում նրա վիճակը գնալով վատթարանում է»,-ասաց նա:
Փաստաբանը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունների օրոք երկրում  ընտրովի արդարադատություն է իրականացվում, որն ըստ նրա՝ որոշ գործերով կապված է պետակա լիազոր մարմնի քմահաճույքով:
«Պետությունն՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի գործերով դառնում է դահիճ, այսօր ՀՀ-ում փողոցային արդարադատություն է տեղի ունենում:  Փողոցում պարտադրեցին, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի, ինչն անթույլատրելի է: Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի մեղադրանքը, այդ նենգ, զզվելի արարքների մեջ նրան մեղադրելով՝ նրա նկատմամբ հանրային կարծիք ձևավորեցին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր