Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

04 փետ 2019 15:50

Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ՝դրա համար մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի

Քանի դեռ խնդիրը կարգավորված չէ՝դրա համար մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի
Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 4-ին, հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԼՀ խմբակցության և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենք հարցեր են ուղղել նախարարին և ճշտել ընդհանուր մոտեցումները. «Պետք է հաշվի առնել, որ ամբողջ քննարկումը և այս ֆորմատն անիմաստ կլինի, եթե այն լինի բաց և հրապարակային»:

Պատգամավորը նշեց, որ հանդիպումների նման ֆորմատը կպահպանվի, ինչը թույլ կտա պատասխաններ ստանալ տարբեր հարցերի շուրջ:
Ինչ վերաբերում է նրան, թե փարատվել են արդյո՞ք մտահոգությունները, Մարուքյանը նշեց, որ հանդիպումը եղել է մտահոգությունները փարատելու և նոր մտահոգություններ չունենալու համար. «Մենք ստացել ենք հարցերի պատասխանը, թե ինչ է տեղի ունենում Արցախի հարցի շուրջ և ինչ քննարկումներ են ընթանում: Իսկ թե ինչու են գործընթացներն ակտիվ, մենք նման հարց չունենք, դա ինձ համար անակնկալ չէ, քանի որ Հայաստանում տեղի ունեցածից հետո չէր կարող ակտիվություն չլիներ: Ես կողմ եմ ակտիվ շփումներին»:
Հարցին, թե կա արդյո՞ք մտահոգություն Արցախի մասով, պատգամավորն ասաց, որ մտահոգություններ միշտ կան, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ. «Իսկ ընթացիկ ունեցած մտահոգությունները, որոնք կան, փորձեցինք հնարավորինս փարատել: Ավելին, ստացած ինֆորմացիան դեռ պետք է մարսվի, անալիզի ենթարկվի»:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, Մարուքյանի խոսքերով, քանի դեռ խնդիրը կարգավորված չէ, դրա հավանականությունը կա ու միշտ եղել է. «Դրա համար մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր