Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

07 փետ 2019 14:37

Պետք չէ սեփական գործողությունների մասին մշտապես հայտնել սոցկայքերում,լուսանկարներ տեղադրել.հոգեբան

Պետք չէ սեփական գործողությունների մասին մշտապես հայտնել սոցկայքերում,լուսանկարներ տեղադրել.հոգեբանՉարժե սեփական գործողությունների մասին մշտապես հայտնել սոցկայքերում, հարկավոր է վերջ տալ անընդհատ համացանցում սեփական լուսանկարները տեղադրելուն, և փոխարենը վայելել պահը: «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում խորհուրդ է տվել Իսպանիայի Կոմպլուտենսե համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դասախոս, հոգեբան Խոսե Անտոնիո Մոլինան:
Մասնագետը չի բացառել, որ առաջիկա տարիներին սոցցանցերից կախվածությունն ընդգրկվի պաթոլոգիաների ցանկում: Հոգեբանի խոսքով՝ ինչպես թմրանյութերից ու ալկոհոլից կախվածության դեպքում, համացանցային կախվածություն ունեցող անձը նույնպես իրեն այդպիսին չի համարում:
«Շատ հեշտ է արդարացնել կախվածությունը սոցկայքերից, որոնցից բոլորն են օգտվում: Անհրաժեշտ է, որ մարդը խոստովանի, որ կորցնում է վերահսկումը, որ դա իր վրա բացասական ազդեցություն է ունենում»,- ասել է Մոլինան՝ բուժման երկրորդ փուլը համարելով սոցկայքերից ճիշտ կերպով օգուտ քաղել սովորելու գործընթացը:
Հոգեբանը նաև անդրադարձել է սոցկայքերի միջոցով զուգահեռ իրականության ստեղծմանը: Նրա խոսքով՝ այդպես վարվող անձինք ցածր ինքնագնահատականի պատճառով ցանկանում են ցույց տալ բոլորին, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, այդ իսկ պատճառով էլ մեծ մասամբ ներբեռնում են այնպիսի լուսանկարներ, որոնցում իրենք ժպտում են, իսկ վերնագրերում միայն դրական բաներ են գրում:
«Երբ որևէ մեկը տեսնում է, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ իր մոտ՝ ոչ միշտ, դա ազդում է նրա ինքնագնահատականի վրա: Դուք կարող եք այնպիսի գեղեցիկ պահեր ցույց տալ, որոնք ամեն օր չէ, որ տեղի են ունենում, մինչդեռ շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենց կյանքը ձերի համեմատ բավականաչափ լի ու հետաքրքիր չէ»,- հավելել է Մոլինան:

Հոգեբանը վստահեցրել է, որ եթե օգտատերը կարծում է, որ կարող է 20 րոպեով մուտք գործել սոցկայք, իսկ արդյունքում այնտեղ 1 ժամ է վատնում, դա արդեն իսկ խնդիր է:
Նա կոչ է արել նախևառաջ ընդունել խնդրի առկայությունը, ապա կենտրոնանալ նրա վրա, ինչով մարդ զբաղվում է, և պարզապես վայելել իրական կյանքի գեղեցիկ պահերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր