Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

26 հուն 2019 15:00

Ի՞նչ խնդիրներով են հայերն ավելի հաճախ հայտնվում հոգեբանի աշխատասենյակում

Ի՞նչ խնդիրներով են հայերն ավելի հաճախ հայտնվում հոգեբանի աշխատասենյակումՆախկինում հայերը հոգեբաններին շրջանցում էին, բայց հիմա սկսել են շատ ավելի հաճախ  դիմել նրանց, պնդում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։
Ներկայացնելով «Ժեստ» կենտրոնի վիճակագրությունը՝ նա նշել է, որ 2018թ. իրենք ունեցել են ավելի քան 100 այցելու, որոնց մոտ 800-ը մեծ մարդիկ են (50-ը՝ 50 տարեկանից բարձր), ավելի քան 300-ը մինչեւ 17 տարեկան երեխա։
Ի՞նչ խնդիրներով են հայերն ավելի հաճախ հայտնվում հոգեբանի աշխատասենյակում։
Անցած տարի այցելուներից շատերի համար, հոգեբանի խոսքով, պահանջվել է ընտանեկան հոգեթերապիա։ Քանի որ արդի աշխարհում հասանելի տեղեկատվությունն ավելացել է, իսկ մարդիկ դարձել են ավելի տեղեկացված ու գիտակից, շատերն են սկսել հասկանալ, որ որոշ ընտանեկան հարցեր, որոնք մարդկանց դժբախտ են դարձնում կամ հանգեցնում են ամուսնալուծությունների, կարելի է լուծել հոգեբանի օգնությամբ։
Ինչպես նշեց Մարիամ Մեհրաբյանը, իրենց կենտրոնի այցելուների մեջ եղել է ընտանեկան երկու զույգ, որոնց միջանձնային խնդիրները սրվել են 2018թ. ապրիլ-մայիսին՝ քաղաքական իրադարձությունների արդյունքում. ընտանիքի անդամներից մեկը եղել է կառավարող կուսակցության հետեւորդ, մյուսն ունեցել է ընդդիմադիր հայացքներ, եւ այդ հողի վրա նրանց խնդիրները խորացել են։ Այդ բոլոր խնդիրները, ինչպես նշեց հոգեբանը, հաջողվել է հարթել հոգեբանի հետ զրույցների ընթացքում։
Պացիենտների մեջ քիչ չեն նաեւ ներանձնային խնդիրներ ունեցող մարդիկ, նշել է հոգեբանը։ Բավական տարածված են նեւրոզները, որոնք ուղեկցվում են բարձր տագնապայինությամբ, ֆոբիաներով ու վախերով։ Իրենց խնդիրների պատճառները գտնելու եւ դրանք լուծելու համար շատերը որոշում են դիմել հոգեբանին, այլ ոչ թե բուժմիջոցներով բուժմանը։ Նեւրոզների հետ աշխատելիս շատ կարեւոր է արդյունավետ համագործակցել հոգեբույժների եւ նեւրոպաթոլոգների հետ, նշում է հոգեբանը։
Ներանձնային խնդիրների մեջ մեծ տեղ են գրավում մասնագիտության ոչ ճիշտ ընտրման հետ կապած խնդիրները. պացիենտների մոտ 20%-ը իրեն երջանիկ ու բավարարված չի զգում, որովհետեւ չի զբաղվում սիրած աշխատանքով. ժամանակին նրանք մասնագիտությունն ընտրել են ծնողների կամ հասարակության ճնշմամբ, իսկ հիմա ափսոսում են։ Նման մարդկանց հաճախ անհրաժեշտ է հոգեբանի օգնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր