Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

29 սեպ 2017 17:50

Ինչպես ստանալ երազած աշխատանքը. մասնագետների 7 խորհուրդ

 Ինչպես ստանալ երազած աշխատանքը. մասնագետների 7 խորհուրդ
Շատերը չեն աշխատում այնտեղ, որտեղ ցանկանում են ուղղակի այն պատճառով, որ լուրջ չեն մոտեցել զբաղվածության հարցին: Մասնագետները բացահայտում են գաղտնիքները:

Մտածեք ձեր համացանցային կերպարի մասին
Շատ գործատուներ հետաքրքրվում են ոչ միայն ձեր աշխատանքային ունակություններով, այլև ինչով եք դուք զբաղվում գրասենյակից դուրս: Մինչև նոր աշխատանք փնտրելը հիշեք որտեղ և ինչեր եք դուք գրել վերջին երկու տարիների ընթացքում: Ագրեսիան և անարգանքը կարմիր դրոշակ կդառնան կադրերի բաժնի համար: Այնպես որ, ոչ միանշանակ բովանդակությունը պետք է թաքցնել:

Փոխեք կենսագրականը
Կատարյալ տարբերակ է, երբ ամեն ընկերություն համար իրեն համապատասխան կենսագրական պատրաստեք՝ նշելով հիմնական առավելությունները: Առաջին հերթին նշեք ձեր ունակությունները և առավելությունները, և ոչ թե նախկին աշխատավայրերում ձեր պարտականությունները:

Առաջ մղեք ձեզ
Բացի խոշոր կայքերից, որտեղ կա տեղեկատվություն տարբեր ճյուղերում առկա թափուր աշխատատեղերի մասին, գոյություն ունեն նաև նեղ մասնագիտական կայքեր կամ, նույնիսկ, խմբեր՝ սոցկայքերում և այդտեղ աշխատանք գտնելն ավելի հավանական է: Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ստեղծել սեփական էջը, որտեղ կարելի է պատմել ձեր ունակությունների և ցանկությունների մասին: Պետք չէ համարել ձեզ ամենակարող զինվոր և դիմել բոլոր տեղերի համար․ ներկայիս շուկան փնտրում է նեղ մասնագիտական ունակություններ ունեցողներին:

Երևացեք նրանց
Շատ ընկերություններ ունեն խմբեր, բլոգեր, որտեղ քննարկում են տարբեր թեմաներ իրենց գործունեության հետ կապված: Կարող եք ձեզ ցույց տալ որպես մասնագետ՝ պատասխանելով հարցերին և օն-լայն ծանոթություններ ձեռք բերել: Եթե դուք նրանց գիտակ թվաք՝ կարող եք հրավրիվել հարցազրույցի արտահերթ:

Փնտրեք շփման շրջանակում
Եթե դուք շատ եք ցանկանում աշխատել տվայլ ընկերությունում, կարող եք հետաքրքրվել նույն սոցկայքերում ՝արդյո՞ք որևէ մեկը այդտեղ ծանոթ չունի: Շատ հնարավոր է, որ ձեզ նույնիսկ կտան պետքական մարդու կորդինատները:
Այստեղ գալիս է ամենակարևորը՝ ճիշտ նամակ ուղղարկելը: Սկսեք կոկիկ և ավարտեք հարցնելով՝ արդյո՞ք կարող եք դիմել կամ ուղղարկել կենսագրական: Սովորաբար հաճելի, ոչ պարտադրող նամակը լավ տպավորություն է թողնում:

Անցեք հարցազրույց
Եվ այսպես, ձեզ հրավիրել են: Հիշեք «գլուխների որսորդներին» հետաքրքրում է, թե ինչպե՞ս դուք կարող եք օգնել ընկերությանը ձեր աշխատանքով: Ցույց տվեք, որ դուք եք հենց այն մարդը, ում նրանք փնտրում են այդ թափուր տեղի համար:
Մի ամաչեք տալ պատասխան հարցեր, դրանք ցույց են տալիս ձեր հետաքրքրվածությունը և ցանկությունը հասկանալու բոլոր մանրուքները:

Ավարտեք գեղեցիկ
Հանդիպման բոլոր մասնակիցներին նամակներ ուղղարկեք բայց ոչ հերթապահ, այլ տարբեր մանրուքներով և ձևակերպումներով: Գրեք, թե որքան ուրախ կլինեիք դառնալ ընկերության թիմի մասնիկ և կրճատ հիշեցրեք, թե ինչո՞ւ նրանք պետք է ընտրեն հենց ձեզ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր