Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 ապր 2019 16:06

Ինչպես եղավ, որ 1999-2000 թվականներին Փաշինյանը չհայտնվեց բանտում. հետաքրքիր մանրամասներ

Ինչպես եղավ, որ 1999-2000 թվականներին Փաշինյանը չհայտնվեց բանտում. հետաքրքիր մանրամասներՇարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:
Հայաստանի վարչապետն ապրիլի 11-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Եվրոպայի խորհրդի հարգելի պարոն գլխավոր քարտուղար,
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հարգելի պատգամավորներ,
Ընդունված պրակտիկա է, երբ այս ամբիոնից ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերն իրենց խոսքն սկսում են հետեւյալ նախադասությամբ. «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի խորհր-դարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալը»: Սա իսկապես մեծ պատիվ է, բայց թույլ տվեք ասել, որ այս ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ունի առանձնահատուկ իմաստ եւ նշանակություն:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու:
1999 թվականի ամռանը, լինելով «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր ես սպասում էի իմ դեմ հարուցված քրեական գործի դատավճռին: Քրեական գործի հարուցման առիթն իմ խմբագրած թերթում լույս տեսած մի հրապարակում էր:
Դատախազը պահանջել էր ինձ դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ բանտ ուղարկել: Այդ ժամանակներում գրեթե անհնար էր, որ դատարանը դատախազի ասածից շեղվի: Բայց այդ օրերին հրաշքի նման մի բան տեղի ունեցավ, եւ դատարանը, ինձ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման, դա արեց այնպես, որ իմ բանտում հայտնվելը որոշակիորեն հետաձգվի:
Հետո պարզվեց, որ սրա պատճառը մեկն է. Հայաստանն այդ օրերին պատրաստվում էր Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ, եւ անդամակցության հետ կապված հարցերը քննարկելու համար Հայաստան էր այցելելու ԵԽԽՎ նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնը, եւ այդ ժամանակվա իշխանությունները հասկացել էին, որ խմբագրին բանտ ուղարկելն այնքան էլ լավ ֆոն չէ նման պաշտոնյայի այցի համար:
Ռասսել Ջոնսթոնն իր այցի ընթացքում անդրադարձել էր իմ խնդրին, իսկապես, եւ թերեւս իշխանությունները խոստացել էին, որ ինձ բանտ չեն ուղարկի:
Այդպես էլ եղավ. Ջոնսթոնի այցից հետո իմ դատավճիռը դարձավ պայմանական, եւ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացի շնորհիվ 1999-2000 թվականներին ես չհայտնվեցի բանտում»,-ասաց վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր