«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

12 ապր 2019 13:50

Կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն.Մի քանի ամիս հետո արդեն հնարավոր չի լինի ասել՝ հներն են մեղավոր

Կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն.Մի քանի ամիս հետո արդեն հնարավոր չի լինի ասել՝ հներն են մեղավորՀեղափոխության սուր ընթացքը կարծես թե դեկտեմբերի 9–ով ավարտվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Դեկտեմբերի 9–ից հետո հասարակությունը այլեւս չի ընկալում սեւ–սպիտակը եւ նախկիններին։ Հասարակության պահանջը լրիվ այլ է, ակնկալիքները արդեն նոր իշխանություններից են»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` նոր իշխանությունների քաղաքական պահվածքն առայժմ այն է, որ իրենք փորձում են հասարակությանը ասել, որ եթե իրենք չլինեն, կլինեն նախկինները։
«Այն այլընրանքը, որը ներկայիս իշխանությունները փորձում են հասարակությանը տալ, առայժմ այս ֆոնի վրա է ընթանում, եթե մենք չլինենք, կլինեն ՀՀԿ–ն կամ Ռոբերտ Քոչարյանը»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ այս պրոցեսը դեռ աշխատում է, բայց եթե մոտ ժամանակներում տնտեսության մեջ փոփոխություններ չլինեն, պատկերը կարող է փոխվել։
«Եթե մինչեւ այս տարվա վերջ տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա այլընտրանքի պահանջ կլինի եւ կձեւավորվի այլընտրանքային նոր ուժ»,– ասաց Քոչարյանը։
Նոր ուժերը, ըստ Քոչարյանի, ՀՀԿ–ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չեն ունենա, նա չի բացառում, որ այդ ուժերը կձեւավորվեն անգամ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
«Դա կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն, դա կլինի այօրվա խորհրդարանական ուժերից, թե արտախորհրդանական ուժերից, թե լրիվ նոր ծնված ուժ, ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր չի լինի արդեն մի քանի ամիս հետո ասել, որ հներն են մեղավոր, հասարակությունը դա չի ընկալելու»,–ասաց քաղտեխնոլոգը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր