Ռուսական սրբավայրերը վերականգնեք, այլ ոչ թե Նոտր Դամը.մոռացե՞լ եք, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս միլիարդատեր Անդրեյ Անդրեեւը՝ Badoo համացանցային ծանոթությունների ծառայության հիմնադիրը, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
Վերականգնողական աշխատանքներում օգնելու մտադրության մասին, եթե խնդրեն Ֆրանսիայի իշխանությունները, հայտնել է նաեւ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը:
Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն իր հերթին վերականգնման համար նվիրատվություններ անելուն պատրաստ ձեռնարկատերերին խորհուրդ է տվել առաջին հերթին ուշադրություն դարձնել սեփական սրբավայրերին, որոնք վերականգնման կարիք ունեն:
«Ֆրանսիացիներին հաճելի չէ, ամենահայտնի տաճարն է: Բայց ինչու են մեզ մոտ սկսվել ինչ-որ օգնություն ցույց տալու առաջարկներ, կարեկցանք արտահայտելու համա՞ր: Ի՞նչ է՝ մոռացե՞լ են, ինչպես էին ֆրանսիացիները այրել Մոսկվան, թալանել երկրի կեսը, հազարավոր մարդկանց սպանել» - լրագրողներին ասել է Ժիրինովսկին:
«Ամեն երկրում հրդեհներ են: Մեզ մոտ մեծ քանակությամբ եկեղեցիներ կան, որոնք ավերվել են պատերազմի ժամանակ կամ բոլշեւիկների կողմից: Եկեք այնտեղ վերականգնենք: Իսկ մենք առաջին հերթին նետվում ենք օտարերկրացիների մոտ: Ես դա սխալ եմ համարում», - հավելել է նա: