Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն          Վարչապետի թեկնածուն պետք է «փսիխոյի թուղթ» հանի, որ այլևս պետության ղեկին գժեր չունենանք       Պահ-պահ-պահ, չաղանում ենք, էս քարոզարշավի վատ կողմն է, Փաշինյանը՝ Դավթաշենում    

24 ապր 2019 14:49

Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի դին

Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի երկրորդ զինծառայողի դինԱպրիլի 23-ին Ադրբեջանի Փրկարար ծառայության աշխատակիցները Դաշքեսանի շրջանում հայտնաբերել են ձնահոսքի տակ մնացած երկրորդ զինծառայողի՝ շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուի (Məmmədov Fərrux Fərman oğlu) դին:
Այս մասին հայտնում Է Ադրբեջանի Փրկարար ծառայության կայքը:
Ադրբեջանի ՊՆ–ն մարտի 7-ին հայտնել էր, որ ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) և պայմանագրային, շարքային Մամեդով Ֆարուխ Ֆարման օղլուն (Məmmədov Fərrux Fərman oğlu) մնացել են ձնահոսքի տակ: Ենթասպա Աբդուլլաև Հաֆիզի դին հայտնաբերվել էր ապրիլի կեսերին, նրան հուղարկավորել էին ապրիլի 14-ին:
Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 11 կորստի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր