Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

30 ապր 2019 10:44

Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն...Թողած պարզ իրավիճակները՝ ընկել ենք սար ու ձոր.«168 ժամ»

Երբևէ լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն...Թողած պարզ իրավիճակները՝ ընկել ենք  սար ու ձոր.«168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «Քաղաքական սխալների շարանն անընդհատ կրկնում ենք: Ինչո՞ւ մենք նաև ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության մասին չենք խոսում: Չէ՞ որ դա է  Արցախի՝ միջազգային մակարդակով հարցի լուծման բանալին, իսկ  փոխզիջումներ փնտրելը խայտառակություն է: Դուք լսե՞լ եք, որ մեկն ու մեկը երբևիցե առաջարկի  նացիստներին և հրեաներին կոմպրոմիս գտնել: Կամ, լսե՞լ եք, որ մարդասպանը և ապագա զոհն իրար հետ բանակցեն՝ կոմպրոմիս գտնելու համար: Գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինը ժամանակին գրել է՝  արդյոք հնարավո՞ր է կոմպրոմիս գտնել կացնի և  մարդու վզի միջև»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Արցախի հարցը լուծված է: Հայաստանն էլ պետք է պահպանի ու պաշտպանի պատասխանը, որն արցախահայությունը տվել է համայն հայության հետ: Այսինքն, մեր խնդիրը ոչ մեզ խաղաղության պատրաստելն է, ոչ էլ փոխզիջումներ փնտրելը: Չկա Արցախի հարց, կա Արցախի պատասխան, և կա Ադրբեջանի՝ որպես  տարածաշրջանում  անվտանգության սպառնալիքներով հանդես եկող, հարցը:  Ադրբեջանի հարցը պետք է բարձրացվի, խիզախություն պետք է ունենալ ու ամեն երևույթ կոչել իր անունով: Մենք շարունակում ենք խոսել Արցախի հարցի մասին՝ ադրբեջանական  մտապաշարով ու բառապաշարով: Սումգայիթյան ջարդերից հետո, երբ վերապրածները հայտնվեցին այստեղ, իրենք ասում էին՝ սա ցեղասպանություն է: Մեր տատիկ-պապիկներին արգելում էինք  խոսել ցեղասպանության, Շուշիի ջարդերի մասին: Տատիկիս եղբորն այդտեղ են դաժանաբար սպանել:
Հիմա, երբ նայում ենք, թե Արցախի հարցն առաջին նախագահի և առաջին քաղաքական վերնախավի  կողմից ինչ հուն է մտցվել, դա նահանջողական չէ, պարտվողական է, այն կոպիտ քաղաքական սխալ է, որն ավելին է, քան ուղղակի հանցագործությունը»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում  է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե «Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան: Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է», Լարիսա Ալավերդյանը նկատեց.
«Թողած պարզ իրավիճակները՝ մենք ընկել ենք  սար ու ձոր: Չեմ հասկանում՝ մինչև հիմա չունե՞ն կարծիքներ: Փորձագետները ամենատարբեր առաջարկներ են արել, կարելի է, չէ՞, դրանք ուսումնասիրել: Առաջարկներից մեկն այն է՝ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի կայացման օրինականությունն ու լեգիտիմությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր