Ապօրինի յուրացված ակտիվները Հայաստան վերադարձնելու փորձ է ձեռնարկվել.արդեն կա արդյունք

Արթուր Դավթյանը կաշկանդված լինելու մասին հարցին այսպես պատասխանեց․«Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»,-ասաց նա։
Դատախազը երկրորդ պատճառ համարեց այն, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։ «Դատախազության տիրույթից 2018թ.-ին պետությանը պատճառված 84 մլրդ դրամ վնասից 32 մլրդը դատախազության գործառույթներում հարուցված քրեական գործերի արդյունքում են, և դրանց ճնշող մեծամասնությունը գործադիրի նախաձեռնությամբ ներքին ստուգողական հայտնաբերված խախտումներն են, որոնք դատախազություն են ուղարկվել, և քրեական գործեր են հարուցվել»,-շեշտեց նա։
ՀՀ-ից դուրս տարված ակտիվների վերադարձման հարցում ինչ քայլեր են կատարվում։
Փորձ է ձեռնարկվել Հայաստան վերադարձնել առանձին քրեական գործերով ապօրինի յուրացված եւ երկրի սահմաններից դուրս բերված ակտիվները: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
Գլխավոր դատախազի խոսքով, այս դատական գործն ունի մասնավոր եւ իրավական դրսեւորում: «Մենք արդեն ունենք արդյունքներ: Միջազգային համագործակցության արդյունքում մենք պարզել ենք միայն մեկ քրեական գործով պետությանը հասցված վնասի չափը: Ներկա պահին արդյունքն այն է, որ մենք հնարավորություն ունենք այդ ակտիվների օգտագործման համար արգելք դնել», - պարզաբանեց Դավթյանը: