ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

08 հուն 2019 10:22

Վեթինգը վտանգա­վոր է, նայած, թե այն ով և ինչպես է իրականացնում, չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին. «168 ժամ»

«Մայիսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախա­գահ Երվանդ Խունդկարյանի հրամանով հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով, որին հաջոր­դել էր ժողովի տարածած հայտարարությունը, որ­տեղ մասնավորապես նշել են, որ ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփո­խումների անհրաժեշտությունը, որի արդյունավե­տությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյուն­քում: 

Ժողովն իր հայտարարության մեջ նաև խիստ դատապարտել էր դատավորների հասցեին արվող անհարգալից հայտարարությունները և արձա­նագրել, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և գործնակա­նում չի երաշխավորում նրանց անկախությունը: «Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դա­տավոր Պարգև Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովին, ցավով արձանագրեց, որ Դատավորների ընդհա­նուր ժողով կոչվածը երբեք իր տեղում չի եղել և եր­բեք չի ծառայել որպես դատական իշխանության բարձրագույն մարմին, չի աջակցել իր դատավորնե­րին թեկուզ հենց իր հարցով:

«Դատավորի հարցը դրվել է հանձնաժողովում, հետո Արդարադատության խորհրդում, և որևէ ար­ձագանք, սրտացավություն երբեք չի եղել: Անգամ, երբ Արդարադատության խորհուրդը որոշեց, որ պետք է դիմի ՀՀ նախագահին դատավորների լիա­զորությունները դադարեցնելու համար, Դատավոր­ների ընդհանուր ժողովը եղել է քնած: Ձևական պատվերների հիման վրա արդարադատության նա­խարարի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պատվերով ներկայացրել են թեկնածուներ: Հիմա գուցե պետք են այսպիսի իրավիճակներ, որպեսզի ավելի միասնական դառնան, հասկանան, որ պետք է իրար աջակցեն, որովհետև երկու ձեռքը երես է լվանում»,- ասաց Պարգև Օհանյանը:

Ինչ վերաբերում է ժողովի տարածած հայտարա­րության բովանդակությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն իր համար ընդունելի է, չպետք է ընդու­նելի լինեն դատավորների հասցեին հնչող անհար­գալից արտահայտություններն ու պիտակավորում­ները: 

Մեր հարցին, թե դատավորներին ի՞նչ մեխա­նիզմներով պետք է «վեթինգի» ենթարկեն, ո՞րն է իր համար ընդունելի մեխանիզմը, Պ. Օհանյանը պա­տասխանեց, որ մարդիկ հաճախ վախենում են անո­րոշությունից ու չիմացությունից, և քանի որ «վեթինգը» մեր հանրության շրջանում նոր երևույթ է, շատե­րին այն անհանգստացնում է. ինչը հասկանալի է: «Այս մտավախությունների հիմքերը կարելի է կիսել կամ արդարացնել, քանի որ «վեթինգը» վտանգա­վոր է, նայած, թե այն ով և ինչպես է իրականացնում: Հաճախ եմ ասել՝ չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին, կոպիտ եմ ասում, բայց պատկերաց­րեք. Քննիչը՝ կաշառակեր, դատախազը՝ կաշառա­կեր, ու բռնել են մեծ կաշառակերի: Այսինքն՝ ովքե՞ր են լինելու «վեթինգ» իրականացնողները, քանի որ դա ինչ-որ տեղ լինելու է դատավորների, այսպես ասած, դատը, որտեղ պետք է որոշեն դատավոր աշ­խատելու համար ո՞վ է արժանի, ո՞վ ոչ: 

Դատավոր­ները «վեթինգը» չափից ավելի վերապահումներով են ընդունում, բայց սա նորմալ է, և եթե ճիշտ ու ար­դար իրականացվի, ապա դատավորներն ավելի ան­կախ կդառնան և վստահություն կշահեն»,- ընդգծեց Պ. Օհանյանը:

Հարցին էլ, թե անցումային արդարա­դատության համակարգն ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի, նա պատասխանեց, թե միշտ մտա­ծել է, որ ժամանակահատվածի առումով ամեն ինչ պարզ է, սակայն հետո հասկացել է, որ անցումային արդարադատությունը պետք է վերաբերի անցյալին: 

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի վերջին 30 տարիները: Սա, իհարկե, բարդ կլինի, բայց պետք է այն ընդգրկի Երրորդ Հան­րապետության կայացման սկզբից մինչև այսօր»,-ասաց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր