Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

04 հուն 2019 16:59

Քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա.Պետք է սպասենք՝ անձը մահանա՝ հետո՞ փորձենք մեղավորներ փնտրել

«Հայտարարվեց, որ երկրում պետք է լինի արդար դատական իշխանություն, սակայն այն, ինչ այսօր տեղի ունենում մեր երկրում, կարող եմ բնութագրել՝ որպես անօրինականություն անօրինակությունների հետևից՝ պետական լիազոր մարմինների կողմից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի՝ դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու որոշմանը։
Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ամիսներ առաջ պաշտպանական կողմը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի միջոցառումներ կիրառեն և Մ. Գրիգորյանին իր հարազատների միջոցների հաշվին տեղափոխեն բուժման՝ հաշվի առնելով  երեսունից ավելի ծանր հիվանդությունները։
«Այդ ընթացքում պետական լիազոր մարմինները նրան տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց, և մենք մեր այդ պահանջից հրաժարվեցինք, սակայն, չգիտես՝ ինչու, քրեակատարողական հիմնարկը որոշում է, որ իր մոտ ևս կան այդ բոլոր հարմարությունները, և վերջինս կարող է բուժումը շարունակել այդ դատապարտյալների հիվանդանոցում»,- հավելեց նա։
Ըստ փաստաբանի, երբ անձն իր հարազատների միջոցների հաշվին ցանկանում է բուժում ստանալ, պետությունը պոզիտիվ պարտականություն ունի դա թույլատրելու. «Երեկ անձը ստանում էր հերթական բուժումը, երբ քրեակատարողական հիմնարկի կողմից գալիս են և նրան տեղափոխում են։
Մանվել Գրիգորյանին տեղափոխում են Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Այնտեղ 2-3 ժամ պահելուց հետո, ըստ էության, հասկանալով, որ ստացիոնար այդ պայմանները չկան, առանց վերջինիս համաձայնության՝ հարկադիր տանում են Դատապարտյալների հիվանդանոց»,- երեկվա իրադարձություններին անդրադարձավ փաստաբանը։
Նա տեղեկացրեց, որ պաշտպանական խումբը գիշերը ցանկացել է տեսակցել նրան, բայց չեն կարողացել, քանի որ առանց պատճառաբանության արգելել են. «Միայն առավոտյան ժամը 4-5-ի կողմերը մեզ հնարավորություն տրվեց տեսնելու մեր պաշտպանյալին, ով կրկին ասաց, որ հրաժարվում է Դատապարտյալների հիվանդանոցում բուժում ստանալուց։
Այսօր անօրինական կարգով վերջինս պահվում է Դատապարտյալների հիվանդանոցում։ Սա ուղղակի տոտալ խոշտանգման տիպիկ օրինակ է։
Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում։ Պետք է սպասենք՝ մինչև անձը մահանա, որ հետո՞ փորձենք մեղավորներ ման գալ»,- նշեց բանախոսը՝ ակնարկելով նաև, որ քրեական գործը «կարվել է» Մանվել Գրիգորյանի վրա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ նորից դիմելու է Եվրոպական դատարան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր