Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

21 հուն 2019 14:39

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար չկա.եղավ չարի անհատականացում հանձին Սարգսյանի եւ բարու՝ Փաշինյանի

Հայաստանում առայժմ կոռուպցիայի դեմ պայքար չի նկատվում, կա միայն պայքար կոռուպցիոներների դեմ։ Այս մասին հունիսի 21-ին «Կովկաս-2018» գիտաժողովում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ պայքարը կոռուպցիայի դեմ ենթադրում է համակարգային աշխատանք ինստիտուցիոնալ մակարդակով։
«Չի բացառվում, որ նրանք, ովքեր կազմակերպել են հեղափոխությունը, սպասում էին, որ եթե այն տեղի ունենա ակուրատ կերպով, ապա կարելի է սպասել լուրջ ֆինանսական ներարկումների դրսից, ինչպես եղավ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո, բայց մենք դա առայժմ չենք տեսնում»,- նշեց նա։ Փորձագետը նկատել է, որ մեկ տարի առաջ Հայաստանում սկսված քաղաքական փոփոխությունները հասարակությունում գնահատվում են տարբեր կերպ, եւ եթե իշխանության կողմնակիցները խոսում են հեղափոխության մասին, ապա հակառակորդները խոսում են լոկ դեմքերի փոփոխության մասին քաղաքական դաշտում։


«Պատճառը, որով հնարավոր դարձավ իշխանափոխության կազմակերպումը, այն է, թե ինչ պայմաններում իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, եւ ինչ ներքին ու արտաքին գործոններ ազդեցին այն բանի վրա, ինչ տեղի ունեցավ արդյունքում։ Սարգսյանի իշխանության գալը ընկալվում էր որպես Քոչարյանի քաղաքականության շարունակություն, դրան պետք է գումարել նաեւ 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը Հայաստանի վրա հսկայական ազդեցություն ունեցավ։ Երկար տարիներ նկատվում էր լճացում (մինչեւ 2017 թվականը), որը հանգեցրեց գործազրկության, արտագաղթի եւ սոցիալական դժգոհության աճի, որն արդյունքում վերածվեց քաղաքականի։ Քաղաքական ուժի լեգիտիմության ցածր մակարդակը, որն ուներ իշխանությունը, լրացվում էր թույլ ընդդիմությամբ, ինչպես նաեւ ռեժիմի համեմատական մեղմությամբ բողոքի շարժումների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հանդեպ»,- նշեց նա։
Իսկանդարյանն ավելացրեց, որ 2018-ի ապրիլյան քաղաքական իրադարձությունների տարբերակիչ գիծն այն էր, որ տեղի էր ունենում չարի անհատականացում հանձին Սերժ Սարգսյանի եւ բարու անհատականացում՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։ «Բացի այդ, հեղափոխականներն օգտագործեցին գրագետ ռազմավարություն։ Չկային դրական դիսկուրս եւ կարգախոսներ, քանի որ դա չէր կարող ապահովել նման քանակությամբ մարդկանց համախմբում։ Դրա փոխարեն առաջ էին քաշվում բացասական կարգախոսներ եւ նպատակներ՝ պայքար օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ եւ այլն»,- եզրափակեց նա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր