Ամերիկյան զինnւժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության, վերջնական որոշումը Թրամփինն է, սակայն նա դեռևս հապաղում է          Ներգաղթային վիզայի դիմորդները ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից, պետք է անցնեն բժշկական հետազոտություն       Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը կազմել է 2-3 բալ    

28 հուն 2019 11:50

Ստյոպա Սաֆարյանին սպառնում են

Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ Ոստիկանապետ պարոն Վ.Օսիպյանին, 
ՀՀ ԱԾԾ պետ Արթուր Վանեցյանին
Հարգելի պարոնայք,
Ս.թ. հունիսի 20-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ պաշտոնական էջի (Ստյոպա Սաֆարյան https://www.facebook.com/styopa.safaryan/) նամականիով ընտանիքիս, այդ թվում՝ քրոջս, մարտի 1-ի գործով փաստաբան Սեդա Սաֆարյանին ուղղված սպառնալիքով նամակ է ստացվել Արամ Թումանյան օգտատիրոջից (https://www.facebook.com/profile.php…):
Ուղղված սպառնալիքը համարում եմ պատասխան իմ՝ Հանրային խորհրդի անդամիս ու քրոջս՝ ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի օրինական, հրապարակային գործունեությանը:
Հիմնավոր կասկածներ ունեմ սպառնալիքի հեղինակի անձի ու նախկինում իր և իր ընտանիքի անդաների կատարած հանցագործությունների, նրա հովանավորների վերաբերյալ:
Դիմում եմ ձեզ՝ ակնկալիքով, որ կարճ ժամկետում կհայտնաբերեք հեղինակին և խստագույնս պատասխանատվության կենթարկեք:
Հարգանքներով
Ստյոպա Սաֆարյան
27 հունիսի, 2019թ.
Երևան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր