18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

10 հուլ 2019 12:14

Սամվել Ալեքսանյանի փողը վատ հոտ ունի՝ թունավոր օղու,փտող կարտոֆիլի... ասպետության շքանշանով մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Ծիրանի ասպետով» ասպետի արժանապատվության նվաստացման վատ ավանդույթի սկիզբ է դրվում: Ասպետների, ասպետության և ասպետականության մասին միֆերը ժուժկալության, անձնազոհության, կարոտյալի օգնության վրա են խարսխված, մի ոչնչացրեք այդ արժեքները, մի ասեք, որ այդ արժեքներն անգոյ են…
Սամվել Ալեքսանյանին փողի դիմաց երախտագիտության համար ասպետության շքանշանով «ասպետ» մկրտելը կարող է շատ խորհրդանշական լինել: Սամվել Ալեքսանյանի փողի կարևոր աղբյուրներից մեկն Արարատյան դաշտի անապատացումն է՝ հանուն իր ձկնաբուծարանների եկամտի, հարյուրավոր ընանիքների եկամտի, այդ թվում՝ Արարատյան դաշտի ծիրանի այգիների չորացումը՝ հանուն այն փողի, որի մի մասով հովանավորվել է «Ոսկե ծիրան» փառատոնը՝ դառնալով Սամվել Ալեքսանյանի «ասպետական կոչման» աղբյուրը:
Սա բառախաղ չէ. բնական ծիրանի փոխարինումը ոսկե ծիրանով տվյալ դեպքում ուղիղ իմաստով բնական ծիրանի ոչնչացումն է, ասպետ Սամվել Ալեքսանյանի ողջ գործունեության, այդ թվում մեր կարևոր շտեմարանի՝ Արարտյան դաշտի անապատացման խրախուսանքը: Խրախուսվում է բնականի ոչնչացումը:
Տխուր է, որ «Ոսկե ծիրան»-ի նպատակների հետ որևէ աղերս չունեցող մարդն արհեստականորեն ասպետացել է՝ երկար տարիներ ամենագռեիկ ձևերով փողոցային կռիվների պատրաստելով իր իսկ կողմից չքավորեցված բանդաներին՝ ընտրակեղծարարներին, փակ շուկայի ապօրինի շինարարության «պաշտպաններին»՝ «ասպետորեն» կռվի նետելով արդարության և իրավունքի համար պայքարող ասպետների դեմ. թերթեք ձեր ֆեյսբուքյան էջերը և տեսեք, թե դեռ երեկ ծիրանի այսօրվա նորաթուխ ասպետն ինչ շռայլությամբ ու բավականությամբ է աջ ու ձախ աքացիներ հասցնում:
Ընդամենը մի քանի տարի առաջ «ծիրանի ասպետը» մի ամբողջ օրով հավատացյալների առաջ փակել էր տվել մի եկեղեցի այն դեպքում, երբ ասպետի խնդիրը բացելն է…
Սամվել Ալեքսանյանի փողը վատ հոտ ունի՝ դա չորացած հողի, անապատի, թունավոր օղու, փտող կարտոֆիլի, հոտած կաղամբի, ձկան, ճտճտան խորովածի և արյան՝ միմյանց խառնված հոտն է, որոնք ո’չ խառը, ո’չ անխառը որևէ կերպ չեն առնչվում ասպետականությանը: Ասպետական նոր ավանդույթների ձևավորման վատ հիմքերի վրա ենք, տիկնայք և պարոնայք…»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր